Շատիվանք

Շատիվանք

Շատիվանքը (նաև՝ Շատին վանք, Շատիկ անապատ) գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք՝ Եղեգիս գետի ափին։

Շատիվանքի վաղ պատմության մասին հիմնական տեղեկություններից մեկը պահպանվել է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության միջոցով։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ վանքը հիմնադրվել է 10-րդ դարում՝ Աբաս Ա Բագրատունի թագավորի ժամանակաշրջանում։

Շատին վանքի շինոլթլունները հետագա նորոգումների հետևանքով կորցրել են իրենց

նախնական տեսքը։ Ներկայումս համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Սիոն եկեղեցին է։ Այն կառուցվել է XVII դարում՝ հին վանքի տեղում։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ չորս ներքին մույթերով։ Արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի մեջ բացվում է 8 լուսամուտ: Պատերի մեջ օգտագործվել են հին շենքի սրբատաշ քարեր և խաչքարեր։

Վանքի հարվային պարսպին կից պահպանվել են վանական օժանդակ շենքերի կիսավեր մնացորդները։ Սուրբ Սիոն եկեղեցու կառուցումը կապվում է ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորության հետ։ Եկեղեցու արևմտյան մուտքի վերևում պահպանվել է նրա անունով խաչքար, որը թվագրվում է 1661 թվականով։ Նա հետագայում դարձել է վանքի միաբան և իր միջոցներով աջակցել է համալիրի զարգացմանը։

XVII դարում Շատիվանքը եղել է խոշոր հոգևոր և կրթական կենտրոն։ Վանքն ունեցել է դպրոց, գրատուն և միաբանություն։ Վանքն ունեցել է 90 միաբան: Մոտ 35 բնակելի շենքեր են կառուցված պարսպի ներսում, երկհարկանի, որոնց վերին հարկերը եղել են բնակարան և հյուրանոց, ստորին հարկերը` սեղանատուն, խոհանոց, ամբարներ և այլն: Վանքի բակում կան մեծ ջրամբարներ ու հացահատիկի հորեր:

Շատիվանքի Սուրբ Նշան եկեղեցու խորանի հատվածում ժամանակին եղել են Ավետարանական թեմաներով պատկերներ։ Վերջին տարիներին իրականացված մաքրման և ամրակայման աշխատանքների ընթացքում բացվել են որմնանկարների պահպանված հատվածներ, այդ թվում՝ «Վերջին ընթրիքի» տեսարանը։

Այսօր Շատիվանքը պահպանվում է մասնակի ավերված վիճակում։


Քարտեզ