Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում (հին գյուղի կենտրոնական մասում): Գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել են չորս եկեղեցի: Կանգուն են Ս. Թադևոս և Ս. Հռիփսիմե եկեղեցիները, Անապատի եկեղեցին խոնարհված է, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է IX-X դդ. ժայռափոր եկեղեցի: Ս. Հռիփսիմեն (1666թ.) եռանավ բազիլիկ կառույց է, իսկ Ս. Թադևոսը (XVII-XVIII դդ.) միանավ սրահ է: