Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին՝ սրբատաշ քարերով, հին Բայազետից ներգաղթած բնակիչների և Արծրունի եղբայրների՝ Բարսեղի և Մկրտիչի նախաձեռնությամբ։
Եկեղեցին բազիլիկ ոճի կառույց է և ժամանակին ունեցել է բազմաթիվ արժեքավոր գույք՝ արծաթե խաչեր, բուրվառներ, կանթեղներ, ժամագրքեր և տաղարաններ՝ ընդհանուրում շուրջ 56 անուն սրբազան առարկաներ, որոնք տարիների ընթացքում հափշտակվել են։
1840 թ․ Ղևոնդ Ալիշանը հիշատակում է այստեղ պահվող սրբությունները՝ նշելով նաև 1725 թ․ Գավառեցի Սիմեոն Վարդապետի հրամանով երկու առաքյալների նշխարներով նորոգված ջահերը։
Սովետական տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես հացակատիկի շտեմարան, սակայն 2012 թվականին մեր համաքաղաքացի նվիրյալ Սամվել Սինանյանի նախաձեռնությամբ և Գավառի բնակիչների հովանավորությամբ այն վերականգնվեց։
Եկեղեցու օծումն իրականացվել է 2012 թ․ նոյեմբերի 17-ին։
Սուրբ Կարապետ եկեղեցու առանձնահատկություններից է որմերի մեջ ագուցված խաչքարերը և Սուրբ Երրորդության պատկերը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։