Հին Խոտ գյուղատեղին գտնվում է Սյունիքի մարզում՝ ներկայիս Խոտ գյուղի հարևանությամբ, Որոտան գետի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին։ Բնակավայրը տեղադրված է ժայռոտ բնական միջավայրում:
քարայրերն են։ Մարդիկ բնակության համար օգտագործել են տեղական հրաբխային ապարների մեջ առաջացած բնական և ձևափոխված քարանձավները, իսկ հետագայում դրանք ընդարձակել են քարե շարվածքներով։ Այդ պատճառով գյուղի որոշ հատվածներում բնակելի կառույցները ժայռային զանգվածի և քարաշեն պատերի համադրություն են՝ տպավորություն ստեղծելով, թե տները ժայռի մեջ են շարունակվում։
Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ։ Պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունը ներկայացնող նույն աղբյուրի՝ 1006 թվականին Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրել է Տաթևի եպիսկոպոս Տեր Հովհաննեսին և Սուրբ Նշանին։ XIII դարում Խոտը կրկին հիշատակվում է Տաթևի վանքին վերադարձված գյուղերի շարքում:
Գյուղը վերջնականապես լքվել է XX դարում։