Երիցավանք

Երիցավանք

Երիցավանքը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Արծվանիկ գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևելք՝ Բարգուշատի լեռնաշղթայի արևելյան լեռնաբազուկներից մեկի ժայռոտ բարձրադիր հատվածում։ Այն VI–XI դարերի վանական համալիր է և ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում։ Վանքը հիմնադրել է Սյունյաց Երիցակ մետրոպոլիտը։

Ըստ ավանդազրույցի՝ Երե ցա վանքն իր անունը ստացել է հենց հոգևորականից։ Սակայն սովորաբար անձնանուններն են առաջացել տեղանունից, և ոչ հակառակը։ Ուստի ենթադրվում է, որ հոգևորականն է իր անունը ստացել վանքից։ Վանքը հիշատակվում է նաև Արծվանիկ անունով։

Համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին է։ Պետական հաշվառման մեջ այն նշված է որպես VI դարի միանավ, թաղածածկ սրահ։ Եկեղեցին մոտ 20 մ երկարություն և 7 մ լայնություն ունի, կառուցված է կիսամշակ բազալտե քարերով։ Եկեղեցուց բացի՝ համալիրի կազմում եղել են գավիթ, զանգակատուն և մատուռ։

Արծվանիկի տարածքում արձանագրվել են Ք․ա․ II–I հազարամյակների բնակության հետքեր, ուրարտական շրջանի ամրոցի ավերակներ և դամբարանադաշտեր։


Քարտեզ