Sanatoriums

Ջերմուկ Արմենիա առողջարան

Armenia Wellness & SPA հյուրանոցը գտնվում է բուժիչ հանքային աղբյուրներով հարուստ մի տարածքում։ Դեռ հնագույն ժամանակներից այս աղբյուրների ջրերն օգտագործվել են բուժական նպատակներով։ Ահա, թե ինչու է այս քաղաքը՝ Ջերմուկը, լավագույն վայր հանդիսանում լիարժեք և առողջ հանգստի համար։

READ MORE
armenia-wellness-spa-hotel-jermuk

«Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիր

Ջերմուկը Հայաստանի գլխավոր առողջարանային քաղաքն է։ Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ և առողջարաններ։ «Ջերմուկ աշխարհ» առողջարանը հանդիսանում է լավագույններից մեկը: Այն կառուցվել է 1975 թվականին։ 30-ամյա գործունեության և փորձի շնորհիվ այս առողջարանը շարունակում է մնալ Ջերմուկի լավագույն առողջարանային կենտրոններից մեկը:

READ MORE
jermuk-ashkharh-health-center

«Արարատ» մոր և մանկան առողջարան

Արդեն 34 տարի է, ինչ «Արարատ» առողջարանը համարվում է Ջերմուկի առաջատար առողջարանային համալիրներից մեկը։ Ինչպես ասում են՝ եկե՛ք «Արարատ», խմե՛ք «Ջերմուկ» և առո՛ղջ եղեք։ «Արարատ» առողջարանը հիմնադրվել է դեռևս խորհրդային տարիներին։ Այն 3-րդ բուժական առողջարանն էր, որտեղ վերականգնողական բուժման էին եկել արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցները:

READ MORE
ararat-mothers-and-childrens-health-spa

«Գլաձոր» առողջարանային համալիր

«Գլաձոր»-ի համալիրն այս քաղաքի բազմաթիվ առողջարաններից մեկն է։ Այն գտնվում է Արփա գետից ոչ հեռու՝ Հայաստանի հարավ-արևելյան մասում և համարվում է քաղաքի լավագույն առողջարաններից։ Այստեղ հյուրերը կարող են հանգստանալ, անցնել բուժական պրոցեդուրաներ և վայելել Ջերմուկի գեղեցիկ բնությունը: Հյուրանոցը գտնվում է բարձր կիրճում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք։

READ MORE
gladzor-sanatorium

«Օլիմպիա» առողջարանային համալիր

«Օլիմպիա»-ն լավագույն առողջարաններից մեկն է Ջերմուկում։ Գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում և արդեն 50 տարի է, ինչ այս առողջարանը հանդիսանում է միջազգային կարգի բժշկական կենտրոն։ «Օլիմպիա»-ն հիմնադրվել է 1953 թվականին և իր մեջ ներառում է հյուրանոց, ռեստորան և բժշկական կենտրոն։

READ MORE
olympia-sanatorium

Արզնի առողջարան

Ասում են, թե հիվանդներն առաջին անգամ այստեղ գալիս են բուժվելու, իսկ դրանից հետո վերադառնում են հանգստանալու, Արզնիի օդը, ջուրը և հացը վայելելու համար։ Արզնի առողջարանը գտնվում է Հրազդան գետի կիրճում, ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության, Երևանից 23 կմ հեռավորության վրա: Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը:

READ MORE
arzni-resort