Festivals

Սուրբ Զատիկ կամ Սրբ Հարության տոն

Որպես առաջին քրիստոնյա երկիր՝ այս տոնը մեծ նշանակություն ունի հայ հոգևոր ավանդույթների մեջ: Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է: Քանի որ Զատիկը շարժական տոն է, այն ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը: 

READ MORE
easter

Վարդավառ

Այսօր Վարդավառը հայ առաքելական եկեղեցու հիմնական տոներից է, սակայն այն հեթանոսական ծագում ունի։ Այն կապում են Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ, որին նվիրված տոնակատարության ժամանակ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողել և սիրո ու գեղեցկության աստվածուհուն վարդեր նվիրաբերել։ 

READ MORE
vardavar

Խաղողօրհնեք

Խաղողօրհնեքը նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնն առանձնահատուկ է, քանի որ պատարագից հետո տեղի է ունենում խաղողի օրհնության արարողությունը։

READ MORE
grape-blessing-day

Տոլմայի փառատոն

Հայկական սեղանի ամենասիրված և գլխավոր ուտեստներից մեկը տոլման է։ Տոլման հայկական ծագում ունեցող ավանդական ուտեստ է, որը պատրաստում են և՛ տոնական, և՛ առօրյա սեղանի համար։ Դժվար է երևակայել, բայց հայերն ունեն տոլմայի ավելի քան 50 տեսակ։ Եվ բնավ զարմանալու չէ, որ մենք ունենք նաև տոլմայի փառատոն։

READ MORE
dolma-festival

Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։

READ MORE
navasard

Մեղրի և հատապտուղների փառատոն

Ամեն տարի օգոստոսին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, տեղի է ունենում «Մեղրի և հատապտուղների փառատոն»։ Այդ օրը, մեղվաբուծության կենտրոն համարվող Շամշադինի շրջանում, մեղվաբույծները ներկայացնում են իրենց մեղրը և հատապտուղները, որը կարող եք ոչ միայն համտեսել, այլ նաև գնել։

READ MORE
festival-of-honey-and-berries

Խորովածի փառատոն

Խորովածի փառատոնի նպատակն է հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալա քաղաքում զբոսաշրջության խթանումը: Ախթալան գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորից 62 կմ հյուսիս: Քաղաքը հայտնի է 10-րդ դարի լավ պահպանված վանական համալիրով։

READ MORE
barbecue-festival

Գինու փառատոններ

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Այսպես է նկարագրել հայկական գինին լեգենդար հայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը։

READ MORE
wine-festival

Հայկական տարազի փառատոն

Ազգային հագուստը՝ տարազը, ժողովրդի մշակույթի մի մասն է։ Այն արտահայտում է ազգի պատմությունն ու մտածողությունը:  Հայկական տարազը, նույնքան բազմազան և հարուստ է, որքան հայ ժողովրդի պատմությունը։

READ MORE
festival-of-national-costumes

Ոչխարների խուզման փառատոն

Սյունիքի մարզում անցկացվող ամենամյա "Ոչխարների խուզման փառատոնին" կարող եք ականատես լինել ոչխարների խուզման հին ավանդույթին, որի արդյունքում ստացված բուրդը օգտագործվում էր գորգագործության կամ կենցաղի մեջ։

READ MORE
festival-of-sheep-shearing

Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոն է, որն անցկացվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը:

READ MORE
international-film-festival-golden-apricot

Գաթայի փառատոն

Գաթան հայկական խոհանոցի խորհրդանիշն է և հայկական սեղանի հիմնական քաղցրավենիքը: Այն լցոնում են խորիզով, որը պատրաստում են կարագից և շաքարավազից։

READ MORE
festival-of-gata

«Սյունիքի բարիքներ» փառատոն

«Սյունիքի բարիքներ» փառատոնն անց է կացվում Գորիս քաղաքում, և ունի նպատակ զարգացնել Հայաստանի ներքին տուրիզմը։ Այն սկսվում է Գրիգոր Տաթևացու հրապարակից և շարունակվում է Հին Գորիսում։

READ MORE
festival-Gift-of-syunik

"Հացը լեռներում" փառատոն 

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ներկայացվում են մի քանի տասնյակ ծիսական ուտեստներ, որոնք դարեր ի վեր դրվել են հայկական տոնական սեղաններին։

READ MORE
bread-in-the-mountains

Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:

READ MORE
festival-mulberry-nkr

Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։

READ MORE
fish-festival