Մեղրի և հատապտուղների փառատոն

Մեղրի և հատապտուղների փառատոն

September 18, 2017

Ամեն տարի օգոստոսին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, տեղի է ունենում «Մեղրի և հատապտուղների փառատոն»։ Այդ օրը, մեղվաբուծության կենտրոն համարվող Շամշադինի շրջանում, մեղվաբույծները ներկայացնում են իրենց մեղրը և հատապտուղները, որը կարող եք ոչ միայն համտեսել, այլ նաև գնել։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև ավանդական ուտեստների պատրաստություն և հյուրասիրություն։
Միջոցառումն ուղեկցվում է հայկական երգ ու պարով, համերգային ծրագրով։ 

Մեղրի և հատապտուղների փառատոն

Այս փառատոնը մասշտաբային անվանել չի կարելի։ Այն անցնում է մտերմիկ և ջերմ մթնոլորտում։ Տեղացիները ներկայացնում են իրենց աճեցրած բերքը, ձեռքի աշխատանքները (գորգերն ու գոբելենները), ավանդական քաղցրավենիքները և ուտեստները։ Հյուրերը կարող են  բնության գրկում պարզապես վայելել գեղեցիկ և խաղաղ մթնոլորտը և ամառային տաք եղանակը։ 

Մեղրի և հատապտուղների փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և ձևավորել բարենպաստ զբոսաշրջային միջավայր։
 

Ձեզ կհետաքրքրի նաև