«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ներկայացվում են մի քանի տասնյակ ծիսական ուտեստներ, որոնք դարեր ի վեր դրվել են հայկական տոնական սեղաններին։
Միջոցառմանը մասնակցում են հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ` ռեստորաններ, պանդոկները, խոհարարական քոլեջներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններ։
Փառատոնի շրջանակներում լինում է համերգային ծրագիր, բեմականացումներ, ժողովրդական երգ ու պար, նույնիսկ խարույկ են վառում, որի վրայով ցատկում են զույգերը:
Փառատոնի նպատակն է հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու ժողովրդականացումը։ Այն տեղի է ունենում «Էրեբունի» ամրոցի թանգարանամերձ հրապարակում։