Նավասարդ

Նավասարդ

January 15, 2018

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։

Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է “նավա”-նոր և “սարդ”-տարի բառերից։
 
Ազգագրագետներն ասում են, որ  հայերն այդ օրը նշել են երգով, պարով և ավանդական զվարճանքներով: Տոնակատարության ժամանակ մեծարում էին հեթանոս աստվածներին, հատկապես Վահագնին, Անահիտին և Աստղիկին։
Նավասարդյան տոների շարքում են նաև «Նավասարդյան խաղերը» (մարզական մրցումներ)՝ նվիրված Արամազդ աստծուն, և «Խաղողօրհնեքը» նվիրված Անահիտ աստվածուհուն։

Լեգենդի համաձայն՝ Նավասարդի օրն աստվածները իջնում էին երկիր և լողանում Արածանի սուրբ ջրերում, իսկ այնուհետև դիտում տոնակատարությունը ձնառատ լեռների գագաթներից: Ժողովուրդը գոհացնում էր աստվածներին՝ զոհաբերելով ցորենի հասկեր, տնային կենդանիների արյունը և այլ ծիսակատարություններ անելով:


 

Ձեզ կհետաքրքրի նաև