Թթի փառատոն

Թթի փառատոն

September 24, 2017

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:

Փառատոնին ներկայացվում են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, ինչպես նաև թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, մետաքսագործության ավանդույթները։

Թթի փառատոնը անցկացվում է հուլիսի առաջին շաբաթ օրը: Այն  ուղեկցվում է ազգային ժողովրդական երգ ու պարով:
Փառատոնի նպատակն է ներքին տուրիզմի խթանումը:
 

Ձեզ կհետաքրքրի նաև