Հայաստանի հյուրանոցները, հյուրատներն ու հոսթելները

Հայաստանի հյուրանոցները, հյուրատներն ու հոսթելները

October 29, 2017

Երբ պլանավորում ենք ճանապարհորդել ու այցելել նոր երկիր, առաջին բաներից մեկը, որ մտածում ենք՝ որտեղ ենք մնալու: Սա կարևորագույն խնդիրներից մեկն է, երբ խոսքը գնում է արձակուրդի կամ գուցե գործուղման մասին: Հայաստանում կեցության հարցը շատ արագ կարելի է լուծել։ Մեր երկիրն իր հյուրերին առաջարկում է թե թանկ ու համաշխարհային ստանդարտներին համապատասխան հյուրանոցներ, և թե բյուջետային զբոսաշրջիկների համար նախատեսված հարմարավետ հոսթելներ ու հյուրատներ։

Հյուրանոցներ Երևանում

Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, հուրանոցների մեծ ընտրություն կա: Բազմաթիվ էլեգանտ, շքեղ և հարմարավետ հյուրանոցներ գտնվում են հենց կենտրոնում: Օրինակ՝ «Մարիոթը»։

Հենց Հանրապետության սրտում գտնվող հյուրանոցն առաջարկում է լավ կահավորված սենյակներ, լողավազան, իտալական խոհանոց, ռեստորան, Cristal Bar & Lounge ՝ յուրօրինակ կոկտեյլներով և հանդիպումների սենյակներով:

Երևանի ևս մեկ հայտնի հյուրանոց է Ռոյալ Թուլիփ Գրանդ հոթել Երևանը: Սա մայրաքաղաքի լավագույն հյուրանոցներից մեկն է, որն ունի հարուստ մշակութային և պատմական ժառանգություն: Հյուրանոցի դիզայները հայ անվանի ճարտարապետ Բունիաթյանն էր (1926): Հյուրանոցն ունի 104 էլեգանտ սենյակ, սաունա, բացօթյա լողավազան, մարզասրահ, ձմեռային այգի և նվերների խանութ: Այն գտնվում է Երևանի կենտրոնում, «Մոսկվա» կինոթատրոնից ոչ հեռու:

Եթե ​​ուզում եք զգալ Հին Հայաստանի իրական մթնոլորտը, ապա լավագույն ընտրությունը Թուֆենկյան հյուրանոցն է: Այն բացվել է 2012 թվականին, բայց արդեն հասցրել է գրավել ճանապարհորդների ուշադրությունը: «Թուֆենկյան» հյուրանոցն առաջարկում է 83 հարմարավետ սենյակ, որոնք կահավորված են հնաոճ հայկական գորգերով, բար, նիստերի դահլիճ, Խարբերդ անվամբ ավանդական ռեստորանով, որը մատուցում է արևմտյան և արևելյան հայկական խոհանոց:

Հյուրանոցի շենքը կառուցված է հոյակապ ճարտարապետական ​​ոճով, որն արտացոլում է 19-20 դարերի Հայաստանի ճարտարապետությունը: Թուֆենկյան հյուրանոցը գտնվում է Հանրապետության փողոցի 48 հասցեում ՝ հայտնի Վերնիսաժի հարևանությամբ:

Հայտնի այլ հյուրանոցներից են Օպերա Սուիթ հյուրանոցը, «Անի Պլազան», «Հայաթ փելես Երևանը», «Ռոյալ Պլազան», «Բեսթ Վեսթերն Քոնգրեսը» և այլն։

Հոսթելներ Երևանում

Բացի այս շքեղ հյուրանոցներից, Երևանը նաև առաջարկում է հարմարավետ ու մատչելի հոսթելներ, որտեղ կարող եք անցկացնել ձեր արձակուրդը ՝ առանց վճարելու մեծ գումարներ բնակության համար: Ահա Երևանի հոսթելների մի քանի տարբերակ՝

 

  • Էնվոյ Հոսթել (Պուշկին 54, Երևան)
  • Երևան հոսթել (Տպագրիչների 5, Երևան)
  • Գրեմմի Հոսթել (Աղայան 15, Երևան)
  • Ռաֆայել Հոսթել (Խանջյան 35/5, Երևան)
  • Հոսթել Center (Վարդանանց 4, Երևան)
  • Հոսթել թատրոն (Տիգրան Մեծ 27, Երևան)

Սա, իհարկե, ամբողջ ցանկը չէ:

Առողջարաններ և հյուրանոցներ Հայաստանի այլ քաղաքներում

Եթե ​​ցանկանում եք անցկացնել ձեր հանգիստը Ջերմուկում, ապա մենք առաջարկում ենք լավագույն առողջարանները: Այս քաղաքը Հայաստանում առաջին առողջարանային քաղաքն է, որն առաջարկում է լավագույն հանգիստը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կոփել իրենց առողջությունը։

 

Հյուրանոցներ Դիլիջանում

«Հայկական Շվեյցարիա» կամ պարզապես Դիլիջան, սա Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկն է: Այս քաղաքը հայերի և զբոսաշրջիկների սիրված վայրն է: Խիտ անտառների գեղեցիկ լանդշաֆտները, թարմ և առողջ օդը Դիլիջանը դարձնում են մի վայր, որտեղ կարող եք անցկացնել հիանալի հանգիստ: Ահա կեցության մի քանի տարբերակ՝

  • «Հին Դիլիջան»-« Թուֆենկյան ժառանգություն» հյուրանոցի մասնաճյուղ
  • Դղյակ պանսիոնատ 3 *
  • Հաղարծին հյուրանոց
  • «Իմպուլս Դիլիջան» առողջարան

Հյուրանոցներ Աղվերանում

Մեկ այլ հիանալի վայր է Աղվերանը: Երևանից ընդամենը մեկ ժամ մեքենայով, և դու բնության գրկում ես: Այստեղ կան բավականին հարմարավետ և ցանկացած գրպանին հարմար հյուրանոցներ: Ահա դրանցից մի քանիսը.

  • Արթուրս Աղվերան Ռեզորթ
  • Բեսթ Վեսթերն Աղվերան
  • Արարատ Ռեզորթ Աղվերան 
  • Պարկ Ռեզորթ Աղվերան

Հյուրանոցներ և առողջարաններ Արզնիում

«Բուժիչ քաղաք» Արզնի հասնելը դժվար չէ: Երևանից ընդամենը 21,7 կմ (առավելագույնը 30 րոպե մեքենայով): Այստեղի ամենահայտնի հյուրանոցն ու առողջարանը Արզնի Ռեզորթն է: Լիարժեք հանգստի համար այստեղ կա ամեն ինչ: Մերսում, բոլոր տեսակի բժշկական պրոցեդուրաներ, համեղ սնունդ, մաքուր օդ. Էլի ինչ է անհրաժեշտ երջանկության համար:

Բացի «Արզնի» առողջարանից, կա նաև «Արզնի 1» առողջարանային հյուրանոց, որը ևս հյուրերին գրավում է իր առաջարկներով։

Հյուրատներ

Երբ խոսքը գնում է կեցության մասին, շատերը կանգ են առնում հյուրատների վրա: Դրանք հիմնականում գտնվում են մայրաքաղաքից դուրս: Ամեն տարի զբոսաշրջիկների թիվը, որոնք ցանակնում են ապրել հասարակ կյանքով, գյուղացիների ընտանիքում, ավելանում է։ Վերջիններս էլ իրենց տներում հյուրեր են ընդունում, գումար աշխատում ու նաև զարգացնում գյուղական տուրիզմը: 

Բայց եթե նախապես սենյակ չեք ամրագրել, պարզապես թակեք ցանկացած դուռ: Հայկական հյուրընկալությունը Ձեզ չի հիասթափեցնի ու Դուք գիշերը դրսում հաստատ չեք մնա։ 

Բարի գալուստ Հայաստան: