Գաթան հայկական խոհանոցի խորհրդանիշն է և հայկական սեղանի հիմնական քաղցրավենիքը: Այն լցոնում են խորիզով, որը պատրաստում են կարագից և շաքարավազից։
Գաթայի փառատոնը տեղի է ունենում Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: Տեղացիները փառատոնի հյուրերին ազգային ավանդական ուտեստներ և տարբեր տեսակի գաթաներ են հյուրասիրում:
Հիմնական արարողությունն աշխարհի ամենամեծ գաթայի համտեսն է։
Այստեղ կարող եք հետևել գաթայի պատրաստմանը, վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերին և ձեռք բերել տեղի բնակիչների ձեռագործ ապրանքներից, որոնք ներկայացվում են առանձին տաղավարնեում։
Բացի փառատոնին մասնակցելը, կարող եք նաև այցելել Խաչիկ գյուղի մոտակայքում գտնվող Քարկոփի կամ Խոտակերաց վանքը` կառուցված 9-13-րդ դարերում: