Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն

Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն

September 24, 2017

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոն է, որն անցկացվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնը կոչվում է «ոսկե ծիրան», քանի որ ծիրանը Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Փառատոնի խորագիրն է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»։ 

Ոսկե ծիրանի նպատակն է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կամուրջ կառուցելը և կինոգործիչներին նոր հարթակ տրամադրելը: 
Այստեղ հատկապես բարձր են գնահատում է ֆիլմերը, որոնք ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր, կրոններ, մարդկանց առօրյա կյանքը և հույզերը:

Ոսկե Ծիրան

Փառատոնը հնարավորություն է տալիս բոլորին դիտել ներկայացված ֆիլմերը՝ նույնիսկ առանց կինոթատրոն գնալու: Բացօթյա դիտումներ են կազմակերպվում Կարապի լճում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կասկադի համալիրում, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում և այլ վայրերում: 

Կազմակերպիչները փորձում են ներկայացնել աշխարհի լավագույն ֆիլմերը և անում են ամեն ինչ, որպեսզի այս փառատոնը քաղաքի համար իսկական տոն լինի:

«Ոսկե ծիրան»-ը չի մոռանում նաև երաժշտասերների մասին։ Փառատոնի ընթացքում ամեն օր՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Երևանի հայտնի ջազմենները համերգ են տալիս ջազի սիրահարների համար:
 

Ձեզ կհետաքրքրի նաև