Հայկական տարազի փառատոն

Հայկական տարազի փառատոն

September 18, 2017

Ազգային հագուստը՝ տարազը, ժողովրդի մշակույթի մի մասն է։ Այն արտահայտում է ազգի պատմությունն ու մտածողությունը: 
Հայկական տարազը, նույնքան բազմազան և հարուստ է, որքան հայ ժողովրդի պատմությունը։

2015 թվականից ի վեր Երևանում անցկացվում է «Ազգային տարազ» համահայկական մրցույթ-փառատոն։
Փառատոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և Տերյանի մշակույթի կենտրոնի կողմից: Առաջին անգամ այն անցկացվել է Երևանի Հյուսիսային պողոտայում: 

Փառատոնին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն ազգային տարազներ և ցանկանում են դրանք ցուցադրել բեմահարթակում։ Հարկավոր է միայն ժամանակին հայտ ներկայացնել։

Տարազի փառատոն

Տարազի փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական ազգային մշակույթը և պահպանել ազգային արժեքները: Միջոցառումն առանձնահատուկ տեղ է գրավում Երևանի մշակութային կյանքում: Պատմության թանգարանը ներկայացնում է պատմական Հայաստանի տարբեր շրջանների ազգային տարազները, ցուցադրվում են հին նկարներ, որոնց մասին կարող եք լսել մեկնաբանություններ։

Հայտնի «Մեգերյան կարպետ» ընկերությունը ներկայանում է առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվում են գորգերի ազգային նախշերն ու բացատրվում է դրանց խորհրդանշական իմաստը: Հայտնի «Նանի-Զանի» տիկնիկների խանութը հյուրերին ներկայացնում է հայկական տարազներով տիկնիկների եզակի հավաքածուն:

Փառատոնի ընթացքում հյուրերին ցուցադրվում են ոչ միայն ավանդական ազգային հագուստներ, այլև տարազի տարրերով ժամանակակից հագուստներ: 

Լուսանկարչական  տաղավարներում հնարավորություն կա  ազգային տարազով լուսանկարվել:

Հայկական ժողովրդական երգի և պարի համույթների ելույթները փառատոնի մթնոլորտն էլ ավելի ավանդական է դարձնում։

Այնպես որ, առիթը մի՛ կորցրեք այս փառատոնին մասնակից լինելու և հին Հայաստանի մշակույթի և պատմության մասին ավելին իմանալու:

 

Ձեզ կհետաքրքրի նաև