Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը

May 03, 2019

Հայաստանը լեռնային և քարքարոտ երկիր է, որն իր բարձր դիրքի շնորհիվ հարուստ է ջրի պաշարներով։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Հայաստանը հաճախ անվանել են «գետերի և լճերի երկիր»։ Մեր այս հոդվածում կխոսենք Հայաստանի ամենամեծ գետերի մասին։

Երկրի գետերը սնվում են ստորգետնյա, հալոցքային և անձրևային ջրերից։ Թեև դրանք հիմնականում փոքր գետեր են, սակայն շատ մեծ է դրանց նշանակությունը երկրի տնտեսության համար։

Սկսե՛նք մեր հայրենիքի մայր գետից։

Հայաստանի գետերը #1 Արաքս

Արաքս գետը

Արաքսը Հայաստանի ամենամեծ գետն է: Ավելին, այն համարվում է Կովկասի ամենաերկար գետերից մեկը: Ընդհանուր երկարությունը 1072 կմ է, որից գրեթե 200 կմ հոսում է Հայաստանի և Թուրքիայի սահմանով: Պատմականորեն գետը հայտնի է նաև Երասխ անունով: 

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից բխող աղբյուրներից, այնուհետև նրան են միանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ գետերը և մի շարք այլ վտակներ։ Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։

Հայաստանի գետերը #2 Ախուրյան

Ախուրյան գետը

Ախուրյանը սկիզբ է առնում Շիրակի մարզում գտնվող Արփի լճից և միանում է Արաքս գետին Բագարան գյուղի մոտ (հայ-թուրքական սահման): Այն ունի ընդհանուր 205 կմ երկարություն և հանդիսանում է Հայաստանի ջրառատությամբ երրորդ գետը: Գետի ձախ ափին Գյումրին է, իսկ աջ ափին՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի ավերակները: Ախուրյանի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար գետի ձախ ափին կառուցվել է ջրանցք, որի երկարությունը գրեթե 47 կմ է: Ջրանցքը ոռոգում է Շիրակի մարզի շուրջ 10 հզ հա հողատարածք։

Հայաստանի գետերը #3 Որոտան

Որոտան գետը

Որոտանը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի լանջերից և հոսում է Սյունիքի մարզի հյուսիսային մասով։ Գետի ընդհանուր երկարությունը 178 կմ է, որից 119 կմ անցնում է Հայաստանի սահմաններում, իսկ ևս 59 կմ Լեռնային Ղարաբաղի տարածքով։

Գետի ափին տեղակայված են բազմաթիվ պատմական վայրեր՝ Տաթևի վանական համալիրը, «ՏաԹևեր» ճոպանուղին, Սիսավան եկեղեցին և այլն: Որոտանի կիրճում են գտնվում նաև հայտնի «Սատանի կամուրջը» և գեղատեսիլ Շաքիի ջրվեժը։ Ջրվեժի բարձրությունը 18մ է։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Հայաստանի գետերը #4 Դեբեդ

Դեբեդ գետը

Դեբեդը Հայաստանի ամենաջրառատ լեռային գետն է։ Այն հոսում է Լոռու մարզով և սնվում է Լոռու լեռներից հոսող գետակներից։ Դեբեդը կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից և Վրաստանի սահմաններում թափվում է Խրամ գետը։ Ընդհանուր երկարությունը 178 կմ է, իսկ ավազանը՝ մոտ 4050 կմ²: 

Դեբեդի ափին են գտնվում Հայաստանի բազմաթիվ պատմական վայրեր և հուշարձաններ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներըԱխթալան, Քոբայրը։ Գետը նաև ձևավորում է գեղատեսիլ կիրճ, որի երկայնքով ճանփորդելիս իրական բավականություն ես ստանում շրջապատող հարուստ բնությունից: Կիրճի խորությունը հասնում է մինչև 350 կմ:

Հայաստանի գետերը #5 Հրազդան

Հրազդան գետը

Image credits: Wikipedia

Հրազդանը Հայաստանի երկրորդ խոշոր գետն է: Այն սկիզբ է առնում Սևանա լճից և հոսում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջով: Գետն անցնում է Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերով ու հայ-թուրքական սահմանի մոտ թափվում է Արաքսի մեջ։

Գետի վրա կառուցված են բազմաթիվ ջրանցքներ և հիդրոէլեկտրակայաններ: Գետի ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով: Հրազդանի վրա կառուցված են բազմաթիվ կամուրջներ: Դրանցից ամենահինը (17-րդ դար) «Կարմիր կամուրջն» է, որը գտնվում է Երևանում: Կամրջի անվանումը կապված է կարմիր տուֆից կառուցված լինելու հետ։ Ցավոք, այսօր կամուրջը կիսով չափ փլուզված է:

Հայաստանի գետերը #6 Արփա

Արփա գետը

Արփան սկիզբ է առնում է Վայոց ձորի մարզում և հոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով՝ թափվում է Արաքս գետի մեջ: Արփայի ընդհանուր երկարություն 126 կմ է, այն համարվում է Արաքսի ձախ վտակը: 

Արփա գետի վրա է կառուցված Կեչուտի ջրամբարը, որից սկիզբ է առնում Արփա-Սևան ջրաթեք թունելը: Գետի վերին հոսանքում են գտնվում Ջերմուկ առողջարանը և Ջերմուկի ջրվեժը, որը Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից է։

Հայաստանի գետերը #7 Ձորագետ

Ձորագետ գետը

Ձորագետը Դեբեդի ձախ վտակն է, սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից և հոսում է Լոռու մարզով։ Գետի ընդհանուր երկարությունը 67 կմ է: Գետի ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով: Ձորագետը միանում է Փամբակին և թափվում Դեբեդ գետը:

Հայաստանի գետերը #8 Աղստև

Աղստև գետը

Աղստև գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից և հոսում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Գետն ունի 133 կմ երկարություն և հանդիսանում է Կուր գետի աջակողմյան վտակը: Դիլիջան ու Իջևան քաղաքները տեղակայված են Աղստևի երկայնքով: Գետի վրա կա նաև ջրամբար, որը կոչվում է «Ջողասի ջրամբար»: 

Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում շատ են լճերը, գետերն ու գետակները, որոնց շրջակայքն առանձնանում է յուրահատուկ գեղեցկությամբ և հմայքով։ Այցելե՛ք Հայաստան և վայելե՛ք հայոց բնաշխարհի ճոխությունը։

 

Ձեզ կհետաքրքրի նաև