Վայոց ձոր

Vayots Dzor
Vayots Dzor

Area: 2,308 km2

Population: 52,324 (2011)


Վայոց ձորը տեղակայված է Հայաստանի հարավարևելյան մասում: Արևմուտքից այն սահմանակից է Նախիջևանին, իսկ արևելքից՝ Քարվաճառի շրջանին: Վայոց ձորը շրջապատված է բարձր լեռներով և լեռնաշղթաներով, որոնք բնական սահման են հարևան տարածքների հետ: Մարզն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ:

Վայոց ձորը Հայաստանի Հանրապետության ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն է: Շրջանի երեք կարևոր քաղաքներն են՝ Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը

Եղեգնաձորը Վայոց ձորի վարչական և պատմամշակութային կենտրոնն է: Տեղի բնակիչները շատ պահպանողական է և նշում է գրեթե բոլոր կրոնական և ավանդական տոները: Ամենահայտնի տոնակատարությունը բերքի փառատոնն է, որը տոնում են ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Եղեգնաձորը գտնվում է Արփա գետի աջ ափին: Այն Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է: Քաղաքի անունը առաջին անգամ հիշատակվել է VII դարում: Որոշ ժամանակ այն հայտնի է եղել որպես Միկոյան՝ ի պատիվ հայ մեծ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի:

Վայոց ձորի տեսարժան վայրերը

Նորավանք

Վայոց ձորի ամենահայտնի վանքը 13-րդ դարում կառուցված Նորավանքն է: Վանական համալիրը ներառում է Սուրբ Կարապետ եկեղեցին, Սուրբ Գրիգոր մատուռը և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վանքն առավել հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որի շինարարությունն ավարտվել է 1339 թվականին:

Կառույցը մի իսկական գլուխգործոց է՝ ստեղծված տաղանդավոր քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի կողմից: Նորավանքը վարպետի վերջին գործն է։ Նա մահացել է վանքի շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո և թաղվել է եկեղեցու բակում:

2002 թվականին Նորավանքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ջերմուկի ջրվեժ

Վայոց ձորի երկրորդ կարևոր քաղաքը Ջերմուկն է՝ Հայաստանի ամենահայտնի առողջարանը: Այն շրջապատված է լեռներով և խիտ անտառներով և հարուստ է քաղցրահամ ու հանքային աղբյուրներով: Այստեղ կան նաև ստորգետնյա գեյզերներ, որոնք օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ լոգանքներ ընդունելու համար: Ջերմուկի հանքային ջուրը բուժում է տարբեր հիվանդություններ և նյարդաբանական խանգարումներ:

Ջերմուկի ջրվեժը Վայոց ձորի գլխավոր տեսարժան վայրերից է: Այն Հայաստանի մեծությամբ երկրորդ ջրվեժն է (70 մ), որը գեղատեսիլ շրջակայքի հետ միասին աննկարագրելի բնապատկեր է ատեղծում:

Կեչուտի ջրամբար

Ջերմուկից 3,5 կմ դեպի հարավ, Արփա գետի վրա, գտնվում է Կեչուտի ջրամբարը: Այն կառուցվել է 1981 թվականին` Սևանա լճի ջրի մակարդակը կարգավորելու համար:

Վայոց ձորի բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, Վայոց ձորի մարզում ապրում է ընդամենը 52 324 մարդ, որից 99,74% հայեր են, 0.15%-ը՝ ռուսներ, 0,04%-ը՝ ուկրաինացիներ:

Եղեգնաձոր

Yeghegnadzor

Եղեգնաձորը Վայոց ձորի մարզկենտրոնն է: Այն տեղակայված է Հայաստանի հարավ-արևելյան մասում ՝ Արփա գետի վտակ հանդիսացող Սրկղոնք գետի ափին: Քաղաքը գտնվում է Երևանից 123 կմ հարավ, բարձրությունը ծովի մակարդակից 1194 մ է: Կլիման մեղմ է, բնութագրվում է ձնառատ ձմեռներով և տաք ամառներով:

Եղեգնաձորի պատմությունը

Եղեգնաձորը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է: Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում: Եղեգնաձորի տարածքը համընկնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի արևմտյան հատվածին։ Միջնադարում Մետաքսի ճանապարհը անցնում էր Վայոց ձորով: 10-13-րդ դարերի ընթացքում քաղաքում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, վանական համալիրներ, կամուրջներ և քարվանատներ:

1747 թվականին, երբ Արևելյան Հայաստանը դեռևս գտնվում էր Իրանի տիրապետության տակ, քաղաքը Նախիջևանի Խանության մի մասն էր և հայտնի էր որպես Քեշիշքենդ: 1935-ին այն վերանվանվել է Միկոյան՝ քաղաքական գործիչ և բոլշևիկյան առաջնորդ Անաստաս Միկոյանի պատվին: 1956-ին քաղաքը վերանվանվել է Եղեգնաձոր:

Եղեգնաձորի տեսարժան վայրերը

Եղեգնաձորը Վայոց ձորի պատմամշակութային կենտրոնն է: Այստեղ շատ են հին եկեղեցիները։ Քաղաքի ամենահայտնի վայրը 13-14-րդ դարերի Նորավանքի վանական համալիրն է:

Եղեգնաձորի Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մի արվեստի գործ է, որն անհրաժեշտ է տեսնել:

Քաղաքում գտնվող 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին (հայտնի նաև որպես Սուրբ Սարգիս) ծառայում է որպես Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի նստավայր:

Եղեգնաձորից ոչ հեռու գտնվում է Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը, որը կառուցվել է 1321 թվականին: 1987 թվականին հայ ազգային հերոս և ռազմական առաջնորդ Գարեգին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և ամփոփվել է Սպիտակավոր վանքի բակում: Նժդեհը մահացել էր խորհրդային բանտում 1955 թվականին։ 

Եղեգնաձորից ոչ հեռու է գտնվել 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ՝ Գլաձորի համալսարանը, որը գործել է մինչև 1340 թվականը: 1984-ին՝ Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ, Վերնաշեն գյուղի Սուրբ Հակոբ պատմական եկեղեցում ստեղծվեց «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը: 

 Քաղաքում կա հնագիտական ​​թանգարան, ինչպես նաև գեղարվեստի դպրոց, մարզադպրոց և երաժշտական ​​ակադեմիա: Եղեգնաձորի հայտնի բերքի փառատոնը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այստեղ մեծ շուքով և ուրախությամբ են նշում նաև Տրնդեզն ու Վարդեվառը։


City/town


Sights

Նորավանք

Նորավանքը 13-14-րդ դարի հոյակերտ վանական համալիր է: Գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում: Կառույցը համարվում է 14-րդ դարի ճարտարապետական ​​գլուխգործոց՝ ստեղծված շնորհալի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի կողմից:

Read More