Դիլիջանը Տավուշի մարզի ամենանակարևոր և ամենագեղեցիկ քաղաքներից է։ Այն տեղակայված է Աղստև գետի ափին և շրջապատված է անտառածածկ սարերով։ Դիլիջանը հայաստանի գլխավոր առողջարանային քաղաքներից մեկն է։
Դիլիջանի ազգային պարկը հրաշալի արգելոց է՝ հարուստ բնական և պատմամշակութային հուշարձաններով, ինչպես նաև բուժիչ հանքային ջրով։ Քաղաքի տարածքում կա շուրջ 2 տասնյակ հանքային աղբյուր։
Ազգային պարկի տարածքում է գտնվում գեղատեսիլ «Պարզ լիճ»-ը։ Լճի ջուրն արտացուլում է երկինքն ու լիճը շրջապատող անտառի գույները՝ ստեղծելով մի աննկարագրելի հարուստ տեսարան։
Պարզ լճից ոչ հեռու 10-13-րդ դարերում կառուցված Հաղարծինի վանական համալիրն է՝ Հայաստանի ամենահայտնի և սիրված վանական կառույցը։ Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Գրիգոր (1244), և Սուրբ Ստեփանոս (1232) եկեղեցիները, ինչպես նաև երկու գավիթ, սեղանատուն, աղոթասրահ և խաչքարեր։ Հաղարծինի համալիրը նույնպես գտնվում է Դիլիջանի արգելոցի խիտ անտառների գրկում։
Գոշավանքի վանական համալիրը Տավուշի մարզի լեգենդար միջնադարյան վանքերից է, որը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Վանքը գտնվում է Գոշ գյուղում՝ Գետիկ գետի ձախ ափին։ Վանական համալիրը կոչվում է նշանավոր հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի անունով, ով ապրել և աշխատել է այս վանքում։
Դիլիջանում կան նաև մի քանի փոքր եկեղեցիներ, ինչպես Ջուխտակ Վանքը և Մաթոսավանքը:
Դիլիջանն ինքնին շատ հետաքրքիր քաղաք է։ Ռելիեֆը լեռնային է և անտառածածկ։ Այստեղ պահպանվել է հայկական ավանդական ճարտարապետության յուրահատուկ ոճը։ Քաղաքի հիմնականում հին և փոքր տները տեղակայված են բլուրների և սարերի թեքության վրա և շրջապատված են այգիներով և անտառով։
Հայերը շատ են սիրում այս փոքր խաղաղ քաղաքը և անվանում են Դիլիջանը «փորք Շվեցարիա»։ Այստեղ կան շատ հյուրանոցներ, հանգստյան տներ և առողջարաններ, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին։
Այստեղ է գտնվում նաև Դիլիջանի միջազգային դպրոցը, որը աշխարհում գործող 18 միացյալ միջազգային դպրոցներից մեկն է և հիմնվել է Դիլիջանում 2014 թվականին։
Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է 1188 թվականին՝ երկրաշարժի հետևանքով ավերված Գետիկ կոչվող հին վանքի ավերակներից ոչ հեռու: Այն գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի ձախ ափին: Վանքը անվանակոչվել է հայ նշանավոր գիտնական, պատմաբան, գրող և ուսուցիչ Մխիթար Գոշի անունով, որն աշխատել և ապրել է այստեղ շուրջ 25 տարի:
Read More