Գյումրի

Gyumri

Գյումրու պատմությունը

Գյումրին գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում և հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը: Քաղաքի անունը փոխվել է մի քանի անգամ. XIX դարում այն ​​հայտնի էր որպես Ալեքսանդրապոլ, այնուհետև Խորհրդային տարիներին վերանվանվել է Լենինական, իսկ 1992-ին, երբ Հայաստանը, ի վերջո, ձեռք բերեց անկախություն, քաղաքը վերանվանվեց Գյումրի:

Դժբախտաբար, քաղաքը մեծապես տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժից: Զոհերի թիվը հասել է ավելի քան 17.000, վիրավորներինը՝ 25.000: Երկրաշարժից քանդվել էին ոչ միայն տներ ու բնակելի շենքեր, այլև Լենինականի ամենակարևոր արդյունաբերական գործարանները: 

Իհարկե, սարսափելի երկրաշարժից փրկվածները, նորից ելան ոտքի և տարիների ընթացքում վերակառուցեցին քաղաքը: Այժմ Գյումրին հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը, թեև քաղաքի ցավը երբեք չի մոռացվում։

Գյումրու տեսարժան վայրերը

Գյումրին տարիներ շարունակ համարվել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, որտեղ հաջողվել է ինչ-որ հրաշքով պահպանվել 19-րդ դարի մթնոլորտը: Գյումրու Կումայրի պատմական շրջանը Հայաստանի Հանրապետության այն եզակի վայրերից է, որտեղ կարելի է տեսնել պատմական հայկական քաղաքային ճարտարապետության վառ նմուշներ: Բարեբախտաբար, այս թաղամասը՝ վերապրելով երկու խոշոր երկրաշարժ, մնացել է գրեթե անվնաս: Այստեղ պահպանվել են 18-19-րդ դարերի ավելի քան հազար շինություններ, որոնք ներկայացնում են հայկական ճարտարապետության ավանդույթներն և մշակույթը:

Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Գյումրիում շատ են եկեղեցիները: Այստեղ է գտնվում նաև Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցին, որը հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդության նստավայրը:

Քաղաքի այլ եկեղեցիներից են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (1859–1873), Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին՝ հայտնի նաև որպես Սուրբ Յոթ վերք (1873–1884), Սուրբ Նշան եկեղեցին (1870) և շատ այլ եկեղեցիներ ու մատուռներ:

Գյումրու ճարտարապետական ​​թանգարանը հանրապետության ամենահետաքրքիր և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է: Թանգարանի շենքը նախկինում եղել է հայտնի վաճառական Պետրոս Ձիթողցյանի տունը, որը կառուցվել է 1872 թվականին՝ կարմիր տուֆից:

Գյումրիում են գտնվում է հայ մեծ բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի, ինչպես նաև մեծ դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները: Երեք թանգարաններն էլ տեղակայված են միևնույն փողոցի վրա։

Սովետական շրջանի հայտնի նկարիչներ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում՝ կառուցված 1880-ականներին, պահպանվում են նրանց ավելի քան 700 նկարներ և շատ այլ գործեր։ Հայ նշանավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը նույնպես գտնվում է Գյումրիում:

1912 թվականին Գյումրիում է ներկայացվել Հայաստանում երբևէ բեմադրված առաջին օպերային ներկայացումը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ 1923-ին Գյումրիում հիմնադրվել է առաջին հայկական օպերային թատրոնը, իսկ 1928-ին այստեղ հիմնադրվել է Վարդան Աճեմյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոնը:

Այնուամենայնիվ, Գյումրին առաջին հերթին հայտնի է իր տաղանդավոր մարդկանցով, ովքեր մեծ ներդրում են ունեցել ոչ միայն երկրի մշակութային, այլ նաև սպորտային կյանքում: Օլիմպիական և աշխարհի չեմպիոններից շատ ըմբիշներ, ծանրորդներ և բռնցքամարտիկներ գյումրեցիներ են: Զարմանալի չէ, որ դարեր շարունակ Գյումրին համարվել է «արհեստների և արվեստների քաղաք»:


Sights

Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան

Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը կամ Ձիթողցյանների անվան ազգային ճարտարապետության թանգարանը Գյումրիի ամենահիասքանչ և ամենաշատ այցելվող թանգարանն է: Ժամանակին դա հայտնի Ձիթողցյաններ ընտանիքի տունն էր, որը կառուցվել էր 4 եղբայրների կողմից 1872 թ։

Read More