Այղր լիճը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտի հյուսիսային հատվածում, ծովի մակարդակից մոտ 860 մ բարձրության վրա։ Լիճը ձևավորվել է Արագածի հարավային նախալեռներից դեպի Արարատյան դաշտ դուրս եկող ստորերկրյա քաղցրահամ աղբյուրների շնորհիվ։ Հյուսիսային ափը բարձրադիր ու քարքարոտ է, իսկ մյուս ափերը ցածրադիր են։
Lճի մակերեսը մոտ 0,03 կմ² է, առավելագույն խորությունը՝ 9,4 մ, ջրհավաք ավազանը՝ շուրջ 5 կմ², իսկ ջրի ծավալը՝ մոտ 310 հազար մ³։ Այղր–Մեծամոր փոքր ավազանի համար հաշվվել է շուրջ 187 բարձրակարգ ծաղկավոր բուսատեսակ՝ 44 ընտանիքից և 104 ցեղից։ Այստեղ կողք կողքի հանդիպում են ջրային, ճահճային, աղասեր, անապատային և կիսաանապատային բուսական խմբավորումներ։
Այղր լճի ջրհան կայանի նախագիծը պատկանում է հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։