Չերքեզի ձոր

Չերքեզի ձոր

Չերքեզի ձորը գտնվում է Գյումրիում՝ Կարմիր բերդի մոտ։ XIX դարի սկզբի Գյումրիի մասին վկայություններում հիշատակվում է, որ Չերքեզի ձորի վերևում գտնվող հարթ տարածքում բնակավայր կար՝ մոտ 100 տնով և հին, սև քարից կառուցված եկեղեցով։

Իսկ ինչու՞ հենց Չերքեզի ձոր։ Անվան բացատրության 2 վարկած կա, որոնցից մեկի համաձայն տարածքն այդպես է կոչվում այդտեղ եկած և վրան խփած չերքեզների անունով։

Ձորն առանձնանում է իր բնական ջրերով, որի հիմքի վրա տարածքում գործում է համանուն ձկնաբուծարան։ Ձորում պահպանված հին ջրագծերով ջուրը հասել է քաղաքի ուղղությամբ՝ մինչև Գորկու այգու տարածք։

1990-ականների վերջից ձորի մի հատվածում սկսեց ձևավորվել ներկայում հայտնի «Չերքեզի ձոր» ձկնաբուծարան-հանգստի վայրը։ 1999 թվականին այստեղ ստեղծված ընկերությունը աղբյուրների սառը ջուրն օգտագործեց ձկնաբուծության համար՝ կառուցելով ավազաններ և սկսելով իշխան ու թառափ բուծել։ Հետագայում այդ տարածքում ձևավորվեց նաև ռեստորանային հատվածը։

Ռեստորանում կարող եք համտեսել թարմ ձուկ, ավանդական ուտեստներ և վայելել յուրահատուկ մթնոլորտ բնության գրկում։

Քարտեզ

Պլանավորել ուղևորություն