Աղավնավանք

Աղավնավանք

Աղավնավանքը, որը հայտնի է նաև Անապատ Սուրբ Աստվածածին և Աղնաբադի վանք անուններով, գտնվում է Տավուշի մարզում՝ Աղավնավանք գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս-արևելք, Աղնաբաթ անտառամասում՝ գետակի աջ ափին։ Այժմ այն գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։

Համալիրի հիմնական և ներկայում պահպանված կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այն փոքրաչափ, կենտրոնագմբեթ շինություն է՝ զույգ ավանդատներով։ Եկեղեցին կառուցված է դեղնավուն, սրբատաշ քարով։ Գմբեթը հենվում է որմնասյուները միացնող կամարների վրա և ավարտվում սրածայր վեղարով։ Արևելյան ճակատին բացված են երկու եռանկյունաձև խորշեր։

Աղավնավանքի շրջակա տարածքը հայտնի է նաև կարմրածառով՝ կենի ծառատեսակով։ Հուշարձանի ներկայիս պահպանված վիճակը կիսավեր է։

Քարտեզ

Պլանավորել ուղևորություն