Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճը գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային հատվածում, Քաջարան քաղաքից մոտ 6-8 կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Այն Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագմամբ լիճն է։

Լիճը ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում 2008 թվականին։

Ջրի ծավալը՝ մոտ 1,5 միլիոն խորանարդ մետր, իսկ առավելագույն խորությունը հասնում է 22 մետրի։


Քարտեզ