Թթու ջուր բնական հանքային ջուր

Թթու ջուր բնական հանքային ջուր

Գավառի «Թթու ջուրը» բնական հանքային ջրի աղբյուր է, որը գտնվում է Գավառագետի ափին՝ Գավառ քաղաքի հարակից հանգստի գոտում։ «Թթու ջուր» անվանումով հայտնի է նաև աղբյուրի շրջակա ամբողջ տարածքը։

Գավառի հանքային ջրերը նաև արդյունաբերական օգտագործման պատմություն ունեն։ Դեռ խորհրդային շրջանում քաղաքում գործել է «Սևան» հանքային ջրերի շշալցման գործարան։

Այն հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում մագնեզիումական ցածր ջերմաստիճանի հանքային ջուր է։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված լճագետային նստվածքներում։ Ջրաբուժական հատկություններով նման է Հանքավանքի, Լիճքի և Եսենտուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է մի շարք հիվանդությունների՝ օրինակ՝ ստամոքսաղիքային, և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

Քարտեզ