Դիմաց լեռ

Դիմաց լեռ

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում։ Լեռան բարձրությունը 2378 մետր է։ Գագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով մոտ 5 կմ հյուսիս։

Դիմացը Իջևանի լեռնաշղթայի բարձրադիր գագաթներից է։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Դիմաց լեռը արշավականների ամենասիրելի և տպավորիչ ուղղություններից մեկն է։ Սակայն այստեղ հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Ճանապարհն հիմնականում անցնում է ձորերի եզրով, իսկ երթուղու երկարությունը 20 կմ-ից ավելին է։

Դիմաց լեռից արևելք գտնվում է Շաղոտի ջրվեժը, որը կարող եք այցելել ճանապարհին։

Քարտեզ

Պլանավորել ուղևորություն