Սևանի բուսաբանական այգին գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։Այն հիմնադրվել է 1944 թվականին։ գտնվում է շուրջ 2000 մ բարձրության վրա
Այգու հիմնական նպատակը տարբեր աշխարհագրական շրջաններից բույսերի ներմուծումն ու Սևանի խիստ կլիմայական պայմաններում դրանց հարմարվողականության ուսումնասիրությունն է։ Տասնամյակների ընթացքում այստեղ ձևավորվել է հատկապես ցրտադիմացկուն ծառերի և թփերի հարուստ հավաքածու։ ՀՀ ԳԱԱ տվյալներով՝ Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների ծառաթփային հավաքածուները միասին ներառում են մոտ 1170 տեսակ։
Այգում աճում են ինչպես Սևանի ավազանին բնորոշ բույսեր, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններից և արտասահմանից ներմուծված ծառեր, թփեր ու խոտաբույսեր։ Միջազգային հաշվառման տվյալներով այստեղ ներկայացված է եղել մոտ 650 բուսական տաքսոն։
Սևանի բուսաբանական այգին այսօր կարևոր դեր ունի նաև հազվագյուտ բույսերի արտաբնական պահպանության գործում։ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված ծիրանավոր մատնունու (Potentilla porphyrantha) Ամուլսարի պոպուլյացիայից առանձնյակներ տեղափոխվել են Երևանի և Սևանի բուսաբանական այգիներ։ 1125 առանձնյակ տեղափոխվել է Սևանի այգի։