Թեժառույքի վանքը գտնվում է Հրազդան քաղաքից քիչ հեռու՝ Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա։ Մեղրաձորի բնակիչների մոտ վանքը հայտնի է նաև «Թուխ Մանուկ» անունով։
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրաբխային գագաթին՝ 2000մ բարձրության վրա։
Եկեղեցու հարավային պատին պահպանված վրացերեն նվիրատվական արձանագրությունը համալիրի պատմության գլխավոր սկզբնաղբյուրներից է։ Արձանագրության մեջ Իվանեն իրեն ներկայացնում է Սարգիս Մխարգրձելիի որդի և Զաքարե ամիրսպասալարի եղբայր և նշում, որ կառուցել է «այս վանքն ու եկեղեցին»։
Այն կառուցվել է 1190թ. Իվանեի և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք։ Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ։ Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պետական դեմքերի և բարեգործական գործիչների տապանաքարերը։
Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14րդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ։ Գերեզմանոցը նույնպես ավերված է։