Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Բուժական գյուղից մոտ 3 կմ հյուսիս։ Այն թվագրված է VII–XV դարերով և ներառում է վաղ եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, գավիթներ, սեղանատուն ու այլ կառույցներ։

Կաթողիկե եկեղեցու ամենաոլշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է։ Այն բաղկացած է վեց քառակուսի և ուղղանկյուն քարերից։ Կենտրոնական քարին քանդակված է սիրամարգ՝ բացված պոչով, թևերը կիսաբաց, գլուխը աջ թեքած։ Թռչունի գլխին, սիրամարգի պատկերումներին բնորոշ եռակետ խաչաձև կատարն է։

Հուշարձանի տարածքում պեղումների աշխատանքները սկսվել են 1979 թվականից։ Պեղումների ընթացքում բացվեց գրատունը, որը կցված է Կաթողիկե եկեղեցու հարավային պատին։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում պեղումներից գտնված փոքր

Կողպեքր։ Այս տիպի կողպեքներ հայտնի են եղել դեռևս Հին Չինաստանում, Ճապոնիայում, Հռոմում, Փոքր Ասիայում։

Թեղենյացը XI–XIV դարերում կարևոր կրթական ու գրչական կենտրոն էր։ Այստեղ ապրել կամ աշխատել են Կիրակոս Գծակերը, Սարգիս Իմաստասերը, Վարդան Արևելցին, Վանական Վարդապետը, Հակոբ վարդապետը և Մկրտիչ Րաբունին։ Այստեղ սովորել են նաև Գևորգ Սկևռացին ու Տերտեր Երևանցին։ Վանքում աշխատած գրիչների ստեղծած ձեռագրերից մի մասը պահպանվում է Մատենադարանում, մյուսները՝ Բրիտանական թանգարանում։

2008–2011 թվականների պեղումները լրացուցիչ նյութ են տվել վանքի առօրյա կյանքի մասին։ Հայտնաբերված խեցեղենը հետազոտողները բաժանել են տնտեսական-կենցաղային և շինարարական խմբերի, իսկ կենցաղային սպասքը՝ հասարակ և ջնարակապատ տեսակների։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կճուճներ ու կարասներ։


Քարտեզ