Թարգմանչաց վանք

Թարգմանչաց վանք

Թարգմանչաց վանքը գտնվում է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում՝ նախկին Հաջիղարայում։ Վանքը թվագրվում է VII դարով, իսկ այն Թարգմանչած է անվանել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը։

Ճարտարապետական ուսումնասիրություններում Այգեշատի Թարգմանչացը դասվում է ավանատիպ կենտրոնագմբեթ եկեղեցիների խմբին։ Այն հատկապես առանձնանում է իր գմբեթային համակարգով։

Մինչև 1926 թվականը եկեղեցու գմբեթային հատվածը դեռ կանգուն էր։ Հետագայում այն ամբողջությամբ փլվել է։ Այժմ վանքը գտնվում է խոնարհված վիճակում։ Պահպանվել են արևելյան աբսիդը, մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշերը և հարավարևելյան սենյակի աննշան մասը: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան: Անկյունային քառակուսի սենյակները ծածկված են եղել գլանային թաղով: Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին, որ ունեցել է ներքուստ գլանային, արտաքուստ ութնիստ թմբուկ, իրականացվել է տրոմպերի միջոցով: Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբու կի մի մասը:

Ենթադրվում է, որ եկեղեցու ներսում ժամանակին եղել է նաև գեղանկարչական հարդարանք, քանի որ պահպանվել են ներկի աննշան հատվածներ։


Քարտեզ