Հայաստանի կլիման բարձրլեռնային մայրցամաքային է՝ շոգ, չոր, արևոտ ամառներով և ցուրտ ձմեռներով հարթավայրերում: Արագած լեռան վրա երկիրը հասնում է ամենամեծ բարձրությանը՝ ծովի մակարդակից մինչև 4090 մ, իսկ նվազագույն բարձրությունը ծովի մակերևույթից 390մ․ է։ Տեղանքը հիմնականում լեռնային է, արագահոս գետերով և անտառներով:
Շատերի կարծիքով կարևոր չէ, թե որ սեզոնին եք այցելում Հայաստան, քանի որ այստեղ յուրաքանչյուր սեզոն ունի իր սեփական բույրը, էությունը և գեղեցկությունը: Դուք կարող եք Հայաստան այցելել տարվա ցանկացած եղանակի և վայելել այս հրաշալի երկրի արտիստիզմը: Պարզելու համար, թե որ եղանակն է ավելի համապատասխանում Ձեր պատկերացրած ուղևորությանը, կարդացե՛ք Հայաստանի եղանակների մասին։
Ձմեռը Հայաստանում
Ձմեռը Հայաստանում ցուրտ է՝ կարճ օրերով և երկար գիշերներով։ Ձմեռը սկսվում է նոյեմբերից կամ դեկտեմբերից ոչ շատ ձյան և չափավոր ջերմաստիճանի հետ: Դեկտեմբերի սկզբից օդում տոնական տրամադրություն է զգացվում։ Ամեն անկյունում Դուք կարող եք տեսնել տոնական լույսեր և տոնածառեր։
Տաք հագնվեք և այցելեք Հյուսիսային պողոտա՝ տոնական եռուզեռին մասնակից դառնալու։ Ամանորի նախաշեմին օպերայի և բալետի թատրոնի մոտ կամ քաղաքի կենտրոնում Դուք կարող եք վայելել համերգներն ու հրավառությունները: Հունվարին ավելի շատ ձյուն է տեղում, ինչի արդյունքում երկիրը ծածկվում է ձյան վերմակով։ Հունվարի 6-ին Հայաստանում նշվում է քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը։
Փետրվարին ջերմաստիճանը սկսում է մի փոքր աճել, սակայն մնում է անկայուն:
Այս ամիսներին, սովորաբար կարող եք սահել դահուկովկամ չմուշկներով: Ծաղկաձորը ամենաշատ այցելվող վայրն է ձմեռային մարզաձևերը վայելելու համար։ Այս քաղաքն իրական դրախտ է զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ձմեռային սպորտաձևեր, ինչպիսիք են դահուկասահքը և սնոուբորդը։
Ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է քաղաքի վերին հատվածում՝ ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա: Կա նաև ճոպանուղի, որը բարձրանում է Թեղենիս լեռան գագաթը։
Իսկզբանե այստեղ 3 վերելակ է եղել, որոնք ձգվում էին լեռան ստորոտից (1969 մետր) դեպի գագաթը (2819 մետր)։ 2006 թվականին ավելացվել է 4-րդ վերելակը, որը ձգվել է առաջին աստիճանից դեպի հակառակ բլրի գագաթը։
Գարունը Հայաստանում
Հայաստանում գարունը սկսվում է ձնծաղիկի և մանուշակի քաղցր հոտով։ Գարնանը քաղաքը ծածկվում է կանաչ ծառերով ու վառ գույներով։ Այն հայտնի է որպես սիրո և գեղեցկության եղանակ։ Մարտի 8-ին
Հայաստանում մեծ խանդավառությամբ նշվում է կանանց միջազգային օրը։ Գարունը սկսվում է մարտին արևոտ օրերով, սակայն սառը երեկոներով։ Օդի միջին ջերմաստիճանը մայրաքաղաքում մնում է 7-10 աստիճանի սահմաններում, երբեմն նույնիսկ ավելի բարձր։
Գարունը Հայաստանում սովորաբար կարճ է և անկայուն, տևում է մինչև ապրիլի կեսը: Տարվա այս ժամանակահատվածում երկիրը ծաղկում է։ Մարտ և ապրիլ ամիսներին ջերմ գարնանային եղանակի հետ միասին լինում են նաև շատ անձրևոտ օրեր։ Մայիսին օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 20 աստիճան ըստ Ցելսիուսի։
Սա մի ամիս է, երբ Դուք չեք ուզում տուն գնալ, քանի որ նման ջերմ եղանակը հնարավոր է վայելել միայն մայիսին, երբ մարդիկ լի են կյանքով, իսկ հոգիները՝ ժպիտով։ Դուք կարող եք երկար ժամերով թափառել փողոցներում։ Սակայն հիշե՛ք, որ եղանակը Հայաստանում փոխվում է տարածաշրջանից տարածաշրջան։
Ամառը Հայաստանում
Եթե սիրում եք շոգ եղանակը, ապա ամառը Հայաստան այցելելու և անմոռանալի ուղևորություն կազմակերպելու լավագույն ժամանակն է: Ամառային Հայաստանն առաջարկում է մի շարք արկածներ։ Դուք կարող եք վայելել արշավային տուրիզմը, թրեքինգը, ժայռամագլցումը, պարապլանով թռիչքները, ամենաերկար զիփլայնը, ծովափնյա հանգիստը, տուրերը և շատ այլ արկածներ:
Ամառը սկսվում է հունիսից և շարունակվում է մինչև սեպտեմբերի սկիզբը: Հունիսին երկիրը տաք և արևոտ է․ միջին ջերմաստիճանով 23-26 աստիճան: Հուլիսին ջերմաստիճանը բարձրանում և իսկապես տաքանում է:
Այդ ժամանակ տեղի բնակիչները սիրում են փախչել մայրաքաղաքի շոգից և այցելել գյուղական վայրեր՝ վայելելով բնությունը։ Դուք կարող եք այցելել բազմաթիվ վայրեր, ներառյալ Սևանա լիճ, Դիլիջան, Գառնի, Գեղարդ, Տաթև, Ջերմուկ: Հանգստի լավագույն առողջարանները գտնվում են Ջերմուկում:
Եթե գտնվում եք Հայաստանում այս եղանակին, չմոռանաք համտեսել այս երկրի կողմից առաջարկվող թարմ և հյութալի մրգերի բազմազանությունը: Կան մրգերի մի քանի տեսակներ, որոնք համարվում են երկրի իրական կենդանի խորհրդանիշ։ Դրանցից լավագույնը ծիրանն է, նուռը և խաղողը։ Այստեղ Դուք կարող եք գտնել նաև տարատեսակ հատապտուղների և սեխեր։ Հունիսի վերջին կամ հուլիսին հայերը նշում են Վարդավառը։
Այս տոնն ասոցացվում է Աստղիկ աստվածուհու հետ, ով ջրի, գեղեցկության, սիրո և պտղաբերության աստվածուհի էր։ Սովորաբար այս օրը մարդիկ պատշգամբներից ջրով լի դույլեր են թափում պատահական անցորդների վրա, այնպես որ, պատրաստ եղեք թրջվելու։
Սա նաև թարմացման միջոց է հուլիսի կամ հունիսի վերջին սովորաբար տաք և չոր ամառային օրերին։ Օգոստոսը սովորաբար ամենաշոգ ամիսն է, սակայն այս ժամանակահատվածում փչում են լեռնային քամիները և երեկոներն ավելի զով են դառնում:
Աշունը Հայաստանում
Աշնանը քաղաքը ներկվում է բազմաթիվ երանգներով։ Քամոտ եղանակի սկսվելուն պես շոգն աստիճանաբար նվազում և ստեղծում է իդեալական եղանակ, որը ո՛չ տաք է, ո՛չ սառը: Հոկտեմբերը հաստատում է աշնան սկիզբը. միջին ջերմաստիճանը մնում է 19-22 աստիճան: Այս սեզոնին դուք կարող եք վայելել հայկական խաղողը և գինին, որոնք չեք կարողանա նկարագրել ոչ մի բառով:
Հոկտեմբերի 2-3-ին Դուք կարող եք մասնակցել Արենի գյուղում տեղի ունեցող գինու փառատոնին: Այստեղ կարելի է համտեսել և գնել գինիներ լավագույն գինեգործներից, ինչպես նաև վայելել հայկական պարերը։ Հոկտեմբերի կեսերին եղանակն ավելի է ցրտում և դառնում ամպամած, մի քիչ էլ անձրևոտ։