«Արենի» գինու ամենամյա փառատոնը անցկացվում է աշնանը Վայոց ձորի Արենի գյուղում, որը հայտնի է գինեգործական մեծ ավանդույթներով:
Արենի գյուղի ամբողջ երկանյքով ձգվող տոնավաճառին տեղի և շրջակա համայնքների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, լավագույն հայկական պանիրների տեսականին, ազգային կերակրատեսակներ և հուշանվերներ:
Ներկայացված են լինում ավելի քան 100 տեսակ գինիներ, որոնք կարող եք համտեսել և ցանկության դեպքում ձեռք բերել։