Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը

December 13, 2017

2017թ․-ի հոկտեմբերի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշեց իր 2799-րդ տարեդարձը։  Քաղաքը սկիզբ է առել այն տարածքում, որտեղ գտնվում է ժամանակակից Էրեբունի վարչական շրջանը։ Այստեղ մինչ օրս կանգուն է քաղաքի առաջին շինություններից մեկը՝ Էրեբունի ամրոցը։  Իրականում Երևան անունն էլ ծագել է հենց այս Էրեբունի անվանումից։ Գեղեցիկ մի երգ կա՝ նվիրված մեր մայրաքաղաքին։ Երգը հայտնի է Էրեբունի Երևան անվամբ և պատմում է հայերի և ամենահայկական քաղաքի ռոմանտիկ պատմությունը։ 

Հայաստանը երկար պատմություն ունի այն մասին, թե ինչպես էին տարբեր տերություններ պայքարում Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։ Այս զավթիչների թվին էին պատկանում հռոմեացիները, պարսիկները, մոնղոլները, և ուրիշներ։  Երևանը կանգուն է եղել այս պատմության ամբողջ ընթացքում և զարգացել է Խորհրդային Միության կառավարման տարիներին՝ դառնալով ներկայիս հանրապետության գլխավոր քաղաքը։ 

Այսօր քաղաքի ճարտարապետությունն արտացոլում է այս պատմությունը։ Այն ներկայացնում է շատ հին, խորհրդային ժամանակների, ինչպես նաև ժամանակակից կառույցների նմուշներ: Այնուամենայնիվ կա մի առանձնահատկություն, որն ընդհանրական է տարբեր ժամանակահատվածների այս կառույցների համար․ վարդագույն գույն է: Վարդագույն տուֆը, որով հարուստ է տարածաշրջանը, այնքան շատ է հանդիպում Երևանում, որ մայրաքաղաքը ստացել է «Վարդագույն քաղաք» մականունը։  Երևանի մի շարք կառույցներ նախագծել է ռուսական ծագմամբ հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ով կարևորում էր այս ավանդական քարի՝ տուֆի օգտագործումը։

Մայրաքաղաքի գլխավոր հրապարակը՝ Հանրապետության Հրապարակը, արտացոլում է Թամանյանի հոյակապ ճարտարապետական ոճը։ Կանգնելով հրապարակի կենտրոնում դեմքով դեպի արևելք և 360 աստիճանով պտտվելով՝ կարելի է տեսնել տուֆի ամբողջական շարքը՝ ամենապայծառ լույսից մինչև ամենամութ խավարը։ Տուֆի հնագույն նմուշներ տեսնելու նպատակով Դուք պետք է ուղևորվեք քաղաքի հարավային մասում գտնվող Կարմիր բլուր։ Պատահական չէ, որ տարածքը ստացել է «Կարմիր» անվանումը․ այստեղ գերակշռում է կարմրավուն-վարդագույն գույնը, ինչը տուֆի առատության հետևանք է։

Հանրապետության հրապարակ

Ժամանակին Կարմիր բլուրը ևս հինավուրց հայկական մի ամրոց է եղել (ինչպսին Էրեբունին է)։  Տարածքն ավելի ուշ բացահայտվել է հնագետների կողմից, իսկ այժմ քիչ հայտնի է զբոսաշրջային գրավչությամբ, սակայն արժե այցելել։  Ի տարբերություն Էրեբունի ամրոցի, որը գրեթե ամբողջական է պահպանվել, Կարմիր բլուրում պահպանվել են պատերի և հիմքերի միայն առանձին հատվածներ։  Պատկերն այսպիսինն է․ Հրազդան գետի ափերին, որը հոսում է մայրաքաղաքի շուրջ, ազատ տարածության վրա հեռվից երևում են ցրված տներ։ Ստեղծվում է բնությանը միանգամայն ենթարկվող մթնոլորտ, որը լավագույնս կարելի է վայելել արևածագին կամ մայրամուտին, երբ մեղմ լուսավորությունն ամբողջովին ընդգծում է քարի վարդագույն երանգը:

Երևանի անձնագիրը

Էրեբունի ամրոցը և թանգարանը նույնպես հրաշալի վայր է այցելության համար։  Գտնվում է բարձր բլրի վրա՝ քաղաքի վերևում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում․ հարավում հորիզոնի երկայնքով երևում են Մեծ և Փոքր Մասիսները, հյուսիսում ուրվագծվում է Արագած լեռը, իսկ նրանց միջև բլուրներ են, կառույցներ, տներ և լայնարձակ դաշտեր: Բերդը իր բազմաթիվ լաբիրինթոսանման սենյակներով, պատերով և դռների բացվածքներով՝  համալրված սեպագիր արձանագրություններով և պատմությամբ, հրաշալի վայր է ուսումնասիրության համար:

Էրեբունի ամրոց

Երևանում կան նաև պատմությունն արտացոլող մի քանի հրաշալի փակ կառույցներ։ Ամենահայտնիներից է Մատենադարանը։ Այն ձեռագրերի պահոց է, գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան։  Այստեղ Դուք կարող եք տեսնել միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհի հնագույն հավաքածուներից մեկը (17 000 ձեռագիր և 30 000 փաստաթուղթ)։ Հավաքածուն ներառում է հայերեն և շատ այլ լեզուներով նմուշներ այնպիսի ուղվածություններով, ինչպիսիք են աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, պատմությունը, բժշկությունը, գրականությունը, արվեստի պատմությունը և տիեզերագիտությունը: Հավաքածուի պատկերազարդ ձեռագրերը թվագրվում են 10-րդ դարով և արտացոլում են հայկական եզակի գեղագրությունն ու արձանագրությունները, որոնք ձևավորում են նկարազարդված ձեռագրերի ավանդույթը: Գեղագրության այս տեսակը թռչնագիր է կոչվում։ Անվանումը միանգամայն բնորոշում է գեղագրության այս տեսակը․ տառերը գծագրվում են թռչուններ, ծաղիկներ պարունակող և վառ գույնի նմանատիպ այլ նախշերով։

Մատենադարան

Այցելե՛ք Վերնիսաժ՝ հսկայական բացօդյա շուկան քաղաքի կենտրոնում, որտեղ Դուք կարող եք գտնել վարպետների, ովքեր վաճառքի համար առաջարկում են թռչնագիր կտավները, բրելոկներ, էջանիշեր, մագնիտներ, զարդեր և նույնիսկ անհատական անվանական պիտակներ։

Երևանի օպերային թատրոնը պատմություն է, որ կարող եք լսել։  Այստեղ հայկական դասական և ժողովրդական երաժշտության հնչյունները փոխանցվում են սերնդեսերունդ և նվագարկվում են հայկական ավանդական երաժշտական գործիքներով՝ նրանց հաղորդելով մի ուրիշ յուրահատուկ ձայն։  Ամենաերջանիկն այն մարդիկ են, ովքեր լսում են էթնոերաժշտության պիոներներից մեկի՝ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, մի մարդու, ով 1800-ականների վերջին ճամփորդել է Հայաստանով մեկ՝ ուսումնասիրելով, ձայնագրելով և պահպանելով հայկական տարբեր գյուղերի ավանդական ժողովրդական երաժշտությունը։ 

Երևանի օպերային թատրոնը

Միակ զգացումը, որ մնում է ամենավերջում, համն է։ Ընտրե՛ք հայկական ցանկացած ռեստորան Երևանում և պատրաստվե՛ք հիանալու և զարմանալու համեղ և ախորժելի երկնային խոհանոցով, որը Հայաստանի պատմության անբաժան մասն է կազմում:

Ձեզ կհետաքրքրի նաև