Հայկական ճարտարապետության մեկ այլ պարծանքն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Շենքը գտնվում է Երևանի սրտում և հանդիսանում է ճարտարապետ Ալքսանդր Թամանյանի գլուխգործոցը, որը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակին։ Շենքը համարվում է երաժշտական մշակույթի խորհրդանիշ, որի վեհությունն արտահայտվում է ճարտարապետական նրբագեղության և շքեղության միջոցով։
Օպերայի և բալետի թատրոնը պաշտոնապես բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Շենքը շրջանաձև է, բաղկացած է 2 սրահներից․ Արամ Խաչատրյան համերգասրահ (1400 տեղ) և Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային թատրոն (1200 տեղ)։
Օպերայի և բալետի թատրոնի բակում “Ազատության” հրապարակն է, որտեղ տեղադրված են հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։ Ազատության հրապարակը երևանցիների և քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից է, քանի որ այն ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև հաճելի վայր՝ զբոսնելու և վայելելու քաղաքի խախաղ մթնոլորտը։
Աշխարհի ամենահարուստ հայերը
Հայաստան այցելելու լավագույն եղանակը
Շոփինգ Երևանում