Սկսեմ ամենասկզբից. Ծննդոց գրքի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ Նոյան Տապանը կանգ առավ Արարատ լեռան գագաթին։ Լեռան անվանումը գալիս է հին հրեական «Ուրարտու» բառից։ 6-9-րդ դարերում Ուրարտուն կամ Վանի թագավորությունը գտնվում էր Հայկական լեռնաշխարհում։ Վանի թագավորության շրջանում պահպանվել են որմնանկարներ, կառույցներ և ավելի քան 600 սեպագիր գրառումներ։
Զարմանալի չէ, որ Արարատը համարվում է հայերի ազգային խորհրդանիշը և բիբլիական լեռը։ Առաջին մարդիկ, ովքեր հասել են սրբազան լեռան գագաթը, եղել են Ֆրիդրիխ Պարրոտը (գերմանացի լեռնագնաց), Խաչատուր Աբովյանը (հայ մեծ գրող և հասարակական գործիչ) և ևս 4 հոգի։
Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի արևելյան հատվածում՝ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի սահմանին։ Սա 5165 մ բարձրությամբ հրաբխային լեռ է՝ բաղկացած երկու առանձին հրաբխային կոներից, որոնցից ավելի մեծը կոչվում է «Մասիս» (5165 մ), իսկ փոքրը՝ «Սիս» (3896 մ բարձրությամբ):
Չնայած այն հանգամանքին, որ հայերի հպարտությունն այլևս Հայաստանի տարածքում չէ, հայերը շարունակում են սիրել լեռն ու այն համարել իրենց սեփականությունը։ Տեղացիները այն անվանում են «սուրբ լեռ»։ Հայաստանում բիբլիական լեռան պատվին անանվել են նաև «Արարատ» կոչվող մարզը ինչպես նաև քաղաքը։
Կարևոր է նկատել, որ ըստ Աստվածաշնչի՝ յոթերորդ ամսվա 17-րդ օրը Նոյան Տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա։ Նշանակում է, այդ օրը մարդկությունը երկրորդ ծնունդ ստացավ հենց այս լեռան վրա, որը գտնվում էր Հայաստանի սահմաններում։ Հենց այն ժամանակ հայկական հողը օծվեց և դարձավ սուրբ հող, իսկ Արարատը՝ սուրբ լեռ։
Հայերը հավատում են, որ բիբլիական լեռը եղել և լինելու է Հայաստանի պատմության «լուռ վկան»։ Բացի այդ, լեռը հավերժական հուշարձան է՝ ի հիշատակ ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի։ Եվ չնայած այն հանգամանքին, որ լեռը պաշտոնապես չի գտնվում Հայաստանի տարածքում, Սուրբ լեռը Հայաստանին է ցուցադրում իր ողջ գեղեցկությունը։