Խաչատուր Կեչառեցի, Ծաղկաձոր 2310
Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում: Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անվանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):
Վանքի հիմնական եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Համալիրի մյուս երկու եկեղեցիներն են՝ Սբ․ Նշանը և 13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցին:
Սուրբ Գրիգոր մատուռը կանգնած է Սուրբ Գրիգոր և Սուրբ Նշան եկեղեցիների միջև, իսկ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է անտառի եզրին՝ հիմնական համալիրից քիչ հեռու: Այն կառուցվել է 1220 թվականին և ունի յուրահատուկ հատակագիծ:
Վանական համալիրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայում: Վանքի և հարակից սարերի հիանալի տեսարանը շատ ներդաշնակ և տպավորիչ է: Այստեղ ապրել և գործել են շատ հայ միջնադարյան գիտնականներ: Պահպանվել ու մեզ են հասել Կեչառիսում գրված ու ընդօրինակված մի քանի տասնյակ ձեռագրեր: