Կոտայք

Kotayk
Kotayk

Area: 2,086 km2

Population: 254,397


Կոտայքը Հայաստանի միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ: Վարչական կենտրոնը Հրազդանն է, իսկ շրջանի ամենամեծ քաղաքը` Աբովյանը: Այն կոչվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի անունով: Տարածքը հատվում է Հրազդան գետով, որի ջրերը Կոտայքի մարզով հոսում են դեպի Արաքս գետը: Գետի անունով է կոչվել շրջանի մարզկենտրոն Հրազդանը: 

Կոտայքը հարուստ է բազմազան տեսարժան վայրերով: Այն համարվում է Հայաստանի հանգստի և տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը: Հին ժամանակներից ի վեր Ծաղկաձորը եղել է գրավիչ և՛ որպես բնակավայր, և՛ առողջարան: «Ծաղիկների կիրճը» առաջին անգամ բնակեցվել է 3-5-րդ դարերում: Վաղ միջնադարում այն ​​օգտագործվել է որպես որսատեղի հայ Արշակունյաց թագավորների համար:

5-րդ դարում շրջանը անցնում է Կամսարական և Ամատունի տոհմերին: 1013 թվականին Կամսարական տոհմի ժառանգորդ և Պահլավունիների առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը հրամայել է Ծաղկաձորում կառուցել եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Այսպիսով հիմնադրվել է Կեչառիսի վանական համալիրը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ կոթողներից է։

Կեչառիսի վանական համալիրը

Կեչառիսի վանական համալիրը (XI-XIII) միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից էր: Տարբեր ժամանակների այնպիսի ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և այլք, ապրել և աշխատել են Կեչառիսում: Համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։

Կեչառիսի վանքի լեգենդը

Ըստ լեգենդի՝ այս գեղեցիկ հովտում կառուցվել է մի մեծ ամրոց՝ Փահլավունյաց տոհմի ազնվական օրիորդի ցանկությամբ: Նա կամեցել էր, որպեսզի իր պարտեզում աճեն հայոց աշխարհի ամենանարբագեղ ծաղիկները: Նրա ցանկությունը կատարել էին, սակայն օրերից մի օր կատաղի գարնանային քամին ոչնչացնում է նրա պարտեզը և ցրում ծաղիկները ամբողջ կիրճով մեկ: 

Հովիտը լցվում է ծաղիկներով և կիրճն անվանում են Ծաղկաձոր: Այդժամ ազնվատոհմիկ օրիորդը խնդրում է հորը բերդի մոտակայքում վանք կառուցել, որպեսզի քահանաները օր ու գիշեր աղոթեն և ցրված ծաղիկները հետ բերեն: Այսպիսով կառուցվում է Կեչառիսի վանքը:

Կոտայքի տարածքում են գտնվում նաև այնպիսի հնագույն հուշարձաններ, ինչպիսիք են Գառնու հեթանոսական տաճարը (մ.թ. 1-ին դար) և Գեղարդի վանական համալիրը (12 - 13-րդ դարեր):

Կոտայքի մարզի կլիման

Մարզի կլիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ծաղկաձորում ձմռանը մեղմ և արևոտ է, ամռանը՝ զով և թարմ (հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +18 С է, հունվարին՝ -6 С):

Այստեղ կգտնեք հանգստանալու և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լավագույն հանգստյան տները և հյուրանոցները, ինչպես նաև ձեր տրամադրության տակ կլինեն լողավազաններով և մարզասարքերով հագեցված սպորտային համալիրներ։ 

Կոտայքի մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի, Կոտայքի բնակչությունը կազմում է 254 397 մարդ, որից 98,08% -ը հայեր են, 1,26% -ը՝ եզդիներ, ռուսներ, քրդեր, ասորիներ, հույներ և ուկրաինացիներ:

Հրազդան

Hrazdan

Հրազդանը Կոտայքի մարզի վարչական կենտրոնն է: Քաղաքի միջով են հոսում և միախառնվում Հրազդան և Մարմարիկ գետերը: Ասում են, որ ներկայիս քաղաքի տեղում ճահիճ է եղել: Այժմ քաղաքի կենտրոնում շենքեր, զբոսայգիներ, սրճարաններ և խանութներ են: Հրազդանի Ախթա Աղբյուրակ թաղամասի եղևնիների այգում կարելի է զբոսնել, մաքուր օդ շնչել և վայելել բացվող հիասքանչ տեսարանը:

Հրազդանի բնակիչները այստեղ են եկել Սասունից, Մուշից, Կարսից, Արցախից, Բաքվից և այլ վայրերից: 1946-1960 թվականներին քաղաքում հաստատվել են հայրենադարձներ Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից և Կիպրոսից: Լինելով տարբեր վայրերից, նրանք բերել են իրենց ավանդույթներն ու սովորությունները՝ ստեղծելով յուրօրինակ մշակութային խճանկար:

Հրազդանի դրամատիկական թատրոնը և Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը գտնվում են Հրազդանի քաղաքային այգու մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի անտառ: Քաղաքի գեղեցիկ վայրերից է «Ծովինար» կոչվող արհեստական ​​լիճը, որտեղ տեղացիները սիրում են զբոսնել և ժամանակ անցկացնել: Լճի ափին կա մի արձան, որը տեղի բնակիչները անվանում են «ջրից դուրս եկող աղջիկ»:

Մակրավանքի եկեղեցական համալիրը գտնվում է Հրազդան քաղաքի Մակրավան շրջանում: Վանական համալիրը ներառում է 11-րդ դարի կիսավեր ավերակ մատուռը և 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:


City/town


Sights

Կեչառիսի վանք

Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում: Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անվանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):

Read More