Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի հարավային կողմում։ Այն կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։Եկեղեցու կառուցումը սկսվել է 1858 թվականին և ավարտվել 1873 թվականին։
Եկեղեցու կառուցման գաղափարը Ալեքսանդրապոլի հայ համայնքինն էր։ Կառույցը իր ճարտարապետական լուծումներով նմանեցնում են Անիի Մայր տաճարին։
Սուրբ Ամենափրկիչը խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Կառույցի արտաքին տեսքում առանձնանում են սև տուֆից շարված պատերը, բազմամաս ճակատային լուծումները և բարձր գմբեթը։ Եկեղեցու արևմտյան հատվածում գտնվում է զանգակատունը։
Եկեղեցին հարուստ է որմնանկարներով և սրբապատկերներով։ Գմբեթարդը վաղ միջնադարից սկսած զարդարվել է Քրիստոսի պատկերով՝ Աստվածհայտնության տեսարանով։ Իսկ ուշ միջնադարում Ավագ խորանի Քրիստոսի պատկերի փոխարեն եղել է մեծադիր խաչ։ Սբ Ամենափրկչի բեմառէջքի պատին ամրացված են ոսկեգույն, լայն շրջանակների մեջ վերցված կտավի վրա յուղաներկով արված պատկերներ։ Կենտրոնում Քրիստոս է՝ ամպերի վրա կանգնած, իսկ նրա կողքին՝ առաքյալները։ Աղոթասրահի պատերին տեղադրված են Հայ Եկեղեցու սրբերի պատկերները։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով եկեղեցին ծանր վնասվել էր։ Փլուզվել էին գմբեթն ու զանգակատունը, իսկ կառույցը երկար ժամանակ գտնվել էր վերականգնման փուլում։ Եկեղեցու վերականգնման ընթացքում պահպանվել են պատմական արտաքին ձևերը և վերականգնվել են հիմնական ճարտարապետական տարրերը։
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այսօր համարվում է ոչ միայն գործող եկեղեցի, այլև Ալեքսանդրապոլի XIX դարի քաղաքային մշակույթի կարևոր վկայություն։