ԹՈՒՄՈ կենտրոն

ԹՈՒՄՈ կենտրոն

August 02, 2019

Եթե հետաքրքրվում եք ժամանակակից սարքավորումներով և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, ապա ձեզ կհետաքրքրի այս հոդվածը, որում կներկայացվի, թե ինչպես է Հայաստանում իրականացվում պատանիների կրթությունը արվեստի ու տեխնոլոգիաների ոլորտներում։ 

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԹՈՒՄՈ-ն դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված անվճար կրթական կենտրոն է Հայաստանում: Կենտրոնի գործունեությունը ժամանակակից թվային դարի հետ համընթաց քայլելու հայկական մոդելներից մեկն է։

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԹՈՒՄՈ-ի պատմությունը 

ԹՈՒՄՈ Արմենիան հիմնադրվել է Երևանում 2011 թ.-ին: 2003-ին սկսված շինարարական աշխատանքներն ավարտվել են 2009-2010թթ. Բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ.-ին՝ հայտնի հայ երգիչ Սերժ Թանկյանի և «Դորիանս» խմբի բացօթյա համերգով:

Կենտրոնի նպատակն է կրթական փորձի միջոցով մեծացնել Հայաստանի ստեղծագործական ներուժը: «ԹՈՒՄՈ Հայաստան»-ը հիմնադրվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների կողմից, ովքեր ամբողջությամբ ֆինանսավորում են կրթական ծրագիրը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի օգնությամբ:

ԹՈՒՄՈ-ի մասնաճյուղերը

Ուսումնական կենտրոնի երևանյան շենքը գտնվում է Հալաբյան փողոցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ոչ հեռու: Այն գտնվում է մայրաքաղաքի լավագույն զբոսայգիներից մեկի՝ Թումանյան պուրակի հարևանությամբ:

ԹՈՒՄՈ Երևանը միակ ԹՈՒՄՈ կենտրոնը չէ Հայաստանում: Կան նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի մի քանի քաղաքներում՝ մասնավորապես Դիլիջանում (Տավուշի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ) և Ստեփանակերտում (Արցախ): Կենտրոնի փոքր մասնաճյուղեր կան նաև Տավուշի մարզի Կողբ գյուղում և Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գործում է նաև արտերկրում՝ Փարիզում (Ֆրանսիա), Բեյրութում (Լիբանան) և Տիրանում (Ալբանիա):

ԹՈՒՄՈ կենտրոնի առաքելությունը

ԹՈւՄՈ Արմենիան կրթական փորձ է տրամադրում տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում: 

ԹՈՒՄՈ կենտրոնի առաքելությունը

Նկարը՝ ԹՈՒՄՈ կենտրոնի

Հիմնադիրներն ասում են, որ ԹՈՒՄՈ կենտրոններում պատանիները սովորում են, քանի որ ցանկանում են սովորել: Սա գալիս է կրթության ոչ պարտադիր կառուցվածքից: Սովորական դպրոցներում աշակերտները սովորում են, քանի որ ստիպված են, սակայն այստեղ նրանք նախ և առաջ սովորում են սովորել: Այս ուսումնական կենտրոնի առանձնահատկությունը նաև այն է, որ այն անվճար է: Այսպիսով, չկա մեկը, ով ցանկանա այստեղ սովորել, սակայն չկարողանա հաճախել Թումոյի դասընթացներին վճարի պատճառով:

Այստեղ ուսանողներին տրամադրվում են անհրաժեշտ գործիքներ և ընձեռնվում է հնարավորություն իրենց նպատակներին հասնելու համար:

ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագրերը

Եվ այսպես, ի՞նչ ծրագրեր է առաջարկում կենտրոնը: Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից՝ 14 հիմնական ոլորտներում:

ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագրերը

Նկարը՝ ԹՈՒՄՈ կենտրոնի

Կրթական ուղին սկսվում է հետևյալ ոլորտների հետազոտությամբ՝ անիմացիա, խաղերի և ֆիլմերի ստեղծում, գծապատկերային ձևավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, ծրագրավորում, կայքերի մշակում և ձևավորում, շարժական գրաֆիկա, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն, մեդիա:

Թումո շավիղ

Թումոյի նորարարական կրթական հավելվածներն օգնում են ուսանողներին կառուցել սեփական կրթական ծրագիրը՝ ներառելով դասընթացներ, աշխատարանների ծրագրեր և հարմարացնելով ուսուցումը իրենց հետաքրքրություններին։ Հավելվածը ներառում է ժամանակացույց, որը կարող է տևել երկու և ավելի տարի: Այն առաջարկում է շավիղ, որի միջոցով սովորողները ուղղորդվում են իրենց նախընտրած արդյունքներին:

Թումո շավիղ

Նկարը՝ ԹՈՒՄՈ կենտրոնի

Կարող եք մտածել, որ դա հնարավոր չէ, սակայն ժամանակի ընթացքում հավելվածը դինամիկ կերպով հարմարեցնում է ուսանողների նախասիրությունները և տեմպերը: 

Անցնելով իրեց շավիղով՝ ուսանողները հաղթահարում են տարբեր առաջադրանքներ և զարգացնում իրենց հմտությունները։ Նրանք ավարտին են հասցնում ծրագրեր և կազմում հաջող արդյունքների պորտֆոլիո։ Այս պորտֆոլիոն կարող է համարվել նրանց վկայականը։

Թումոյի ամառային ճամբարը

Թումոն առաջարկում է նաև ամառային ճամբար, որը հնարավորություն է տալիս պատանիներին ամբողջ աշխարհից ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և Հայաստանի բնաշխարհին:

Թումոյի ճամբարում 10-18 տարեկան պատանիները ստանում են գիտելիքներ և ձեռք բերում հմտություններ, ծանոթանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևոր միտումներին: Ճամբարի հիմնադրման օրվանից ծրագրին արդեն մասնակցել են ավելի քան 700 ուսանող 25 տարբեր երկրներից:

Թումոյի ամառային ճամբարը

Նկարը՝ ԹՈՒՄՈ կենտրոնի

Ամառային ճամբարը հիմնականում կազմակերպվում է հունիս-օգոստոս ամիսներին: Տևողությունը կարող է տարբեր լինել՝ 1-ից մինչև 8 շաբաթ: Ճամբարի շաբաթական վարձը յուրաքանչյուր ուսանողի համար կազմում է 500 ԱՄՆ դոլար: Վճարը ներառում է բոլոր գործողությունները, սնունդը, ուղևորությունները, ամենօրյա փոխադրումները և ուղեկցությունը:

Արտասահմանցի շատ ուսանողներ նախընտրում են սովորել ԹՈՒՄՈ Արմենիայում: Դա հիանալի տարբերակ է ամառային արձակուրդների համար: Սա ոչ միայն հնարավորություն է ուսումնասիրել և զարգացնել հմտություններ տարբեր ժամանակակից ոլորտներում, այլև բացահայտել Հայաստան երկիրը՝ այն է ծանոթանալ երկրի մշակույթիճարտարապետությանպատմական վայրերի, արժեքների և ավանդույթների հետ։ Սա հրաշալի փորձառությունը է ուսանողների համար թե՛ գիտելիքների, թե՛ նոր ու լավ տպավորությունների առումով։

Ամփոփում

Ամփոփելով ասեմ, որ եթե ձեզ հետաքրքրեց այս կենտրոնի գործունեությունը և ցանկություն առաջացավ այն այցելել, ապա այնտեղ ձեզ ուրախ կլինեն։ Հարկավոր է միայն այցելությունից 1-2 շաբաթ առաջ կարճ նամակ ուղարկել կենտրոնի էլեկտրոնային հասցեին և նշել այցի նպատակը։

Ինչպես տեսնում եք Հայաստանը լի է լավ անակնկալներով։

Ձեզ կհետաքրքրի նաև