Հայկական թավշյա հեղափոխությունը․ խորհրդանիշներ և հիշարժան պահեր

Հայկական թավշյա հեղափոխությունը․ խորհրդանիշներ և հիշարժան պահեր

May 11, 2018

Թավշյա հեղափոխություն կամ հեղափոխություն առանց զոհերի․ մարդիկ կարծում էին, որ սա դժվար է պատկերացնել։ Ինչո՞ւ։ Որովհետև նախկինում նման բան չէր եղել։ Ամեն դեպքում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը և տեղի ունեցավ հենց Հայաստանում, ու ամբողջ աշխարհը սկսեց խոսել մեր երկրի մասին՝ որպես ֆենոմենի։ Ֆանտաստիկ է, այնպես չէ՞։

Նիկոլ փաշինյանի՝ այդ ժամանակվա ընդդիմության ղեկավարի անունը հայտնի դարձավ ոչ միայն ամբողջ հայությանը, այլ նաև աշխարհի բնակչության զգալի մասին։ Հենց նա սկիզբ դրեց հայկական հեղափոխությանը, որը մեծ ազդեցություն թողեց ոչ միայն Հայաստանում ապրող, այլ նաև սփյուռքի հայության վրա։ 10-օրյա խաղաղ հանրահավաքից հետո վարչապետը հրաժարական ներկայացրեց։

Ո՞րն էր հայ ազգի և Նիկոլ Փաշինյանի պահանջը

Առաջին քրիստոնյա երկրի ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ուներ, ինչպիսիք են կոռուպցիան, աղքատության աճը, մեծ օլիգոպոլիան (օլիգարխների վատ վարվելակերպը), ցածր ՀՆԱ-ն, ապրանքների բարձր արժեքը, ցածր աշխատավարձները և այլն։ Ամեն տարի շատ ընտանիքներ հեռանում էին հայրենիքից՝ երկրից դուրս ավելի լավ կյանք գտնելու հույսով։

Նրանք երբեք այլընտրանք չեն ունեցել։ Նախագահությունից տասը տարի անց Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, թեև իր հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ այլևս երբեք չէր զբաղեցնի այդ պաշտոնը։ Հայ ժողովուրդը վերագտավ մեկ անգամ արդեն կորցրած հույսը, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ ազգի առաջնորդ և համախմբեց հայերին այնպես, ինչպես երբևէ չէր եղել:

 

«Իմ քայլը»

Խմբակցությունը կոչվում էր «Իմ քայլը»։ Նշանակությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն արեց իր քայլը, և հերթն ամբողջ հայությանն էր։ Փաշինյանը բողոքի ակցիա էր սկսել, կամ, ինչպես հայերն են ասում, Գյումրիից սկսել է իր քայլը 2018 թվականի մարտի 31-ին։ Նպատակն էր ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կասեցնելու գաղափարի մասին։ Նրանք կատարել են 306.000 քայլ և անցել 200 կմ: Իսկ վերջին կանգառը Ազատության հրապարակն էր, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել։

Հայկական թավշյա հեղափոխությունը․ խորհրդանիշներ և հիշարժան պահեր

Նիկոլի նպատակը մեկն էր՝ իրականացնել խաղաղ հեղափոխություն՝ առանց կռիվների, արյան ու զոհերի, փոխարենը՝ բաց ձեռքերով։ Նրա հրահանգով ժաղովուրդը փակեց հանրապետության բոլոր ճանապարհները։ Ապրիլի 23-ին քաղաքացիներին միացան նաև զինվորները, խաղաղապահ զորքերը, բժիշկները, ուսուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ։ Այդ օրը Հանրապետության հրապարակում մոտավորապես 200-300,000 մարդ կար։

«Իմ քայլը» նույնիսկ հիմն ուներ։ Այն կարող եք լսել կից ներկայացված տեսահոլովակում։

 

Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Չալոն

Չալոն-Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Իմ քայլը շարժման հենց սկզբից Չալո անունով մի բարի շուն միացավ Նիկոլի թիմին։ Շանը սկսեցին Քայլո կոչել, քանի որ նա ամբողջ ընթացքում քայլում էր Նիկոլի թիմի հետ։ Ընթացքում շունը վիրավորվել էր, բայց նրա մասին հոգ տարան և Քայլոն ժողովրդին միացավ հանրապետության հրապարակի հանրաքվեի ժամանակ։

#դուխով

#դուխով-Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Նիկոլ Փաշինյանը մի բաժակ ուներ, որի վրա գրված էր «դուխով»։ Սա նույնպես դարձավ հեղափոխության խորհրդանիշներից մեկը, և հայ ազգը սկսեց այս արտահայտությունը պարունակող վերնաշապիկներ ու գլխարկներ կրել։ Նպատակն այն էր, որ ժողովուրդն անվախ ոտքի կանգնի և պայքարի՝ հանուն սեփական ազատության։

Լեյլա տատիկը

Լեյլա տատիկը -Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Նայե՛ք այս աչքերին։ Որքան հույս ու հավատ կա նրանց մեջ։ Երբ խորհրդարանը վարչապետի ընտրության որոշում էր կայացնում, նա 12 ժամ սպասել է հանրապետության հրապարակում։ Այսօր յուրաքանչյուր հայ ճանաչում է 79-ամյա Լեյլա տատիկին (Վանուհի Գևորգյան)։ Նա ասում է․ «Կարծես ինչ-որ մեկն ինձ ստիպել էր այնտեղ գնալ։ Հրապարակում ես հանգիստ էի, ո՛չ հոգնածություն էի զգոււմ, ո՛չ էլ քաղց կամ ծարավ։ Թվում էր՝ Նիկոլն ասում էր այն ամենը, ինչ ես էի ուզում ասել։ Մտածում էի՝ ով է այս մարդը և որտեղից եկավ, որ ասում է այն ամենը, ինչ ինքս եմ մտածում»։

Նիկոլ Փաշինյանի ուսապարկը

Նիկոլ Փաշինյանի ուսապարկը -Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Առաջին իսկ օրվանից ուսապարկը դարձել է Նիկոլ Փաշինյանի անբաժան ընկերը։ Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ կար հայտնի այդ ուսապարկի մեջ։ Փաշինյանը բացեց գաղտնիքը…

Իռայի ամուսինը

Իռայի ամուսինը-Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Պատկերացրեք՝ հազարավոր հայեր ուղիղ հեռարձակմամբ լարված դիտում են, թե ինչ է կատարվում դրսում, և հանկարծ մի մարդ կանգնում է տեսախցիկի առջև ու ասում. «Իռա՛, ժամը 1-ի կողմերը կգամ»։ Մարդիկ տարածում էին այս տեսանյութը տարբեր սոցիալական ցանցերում և զվարճալի գրառումներ կատարում Իռայի ամուսնու վերաբերյալ։

Մի օր Նիկոլի թիմը որոշեց ուրախացնել այն մարդկանց, ովքեր երկար ժամեր կանգնած էին հրապարակում, և բեմ հրավիրեցին Իռայի ամուսնուն։ Ահա եկավ նա և ասաց. «Իռա՛, այսօր տուն չեմ գալու»։ Բոլորը սկսեցին հետաքրքրվել նրանց ընտանիքով: Որոշ ընկերություններ նույնիսկ նվերներ էին ուղարկել նրանց։

 

Զբոսաշրջիկները հեղափոխության ընթացում

Զբոսաշրջիկները հայկական հեղափոխության ընթացում

Հայաստանը զբոսաշրջային երկիր էր նույնիսկ հեղափոխության ընթացքում։ Այս ժամանակահատվածում Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները պայքարում էին հայերին հավասար։

Զբոսաշրջիկները հայկական հեղափոխության ընթացում

Մի շարք զբոսաշրջիկներ նույնիսկ հատուկ եկել էին Հայաստան՝ սեփական աչքերով տեսնելու մայիսի 8-ի սպիտակ հեղափոխությունը։ Հենց այդ օրն էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Եթե մինչ այդ Հայաստանը հայտնի էր միայն որպես առաջին քրիստոնյա երկիրը, ապա այն դարձավ նաև առաջին երկիրը, որտեղ տեղի է ունեցել ոչ բռնի հեղափոխություն, ինչի համար էլ մենք հպարտ ենք։

Ինչպե՞ս հայերը նշեցին հաղթանակը 

Խորոված՝ հանրապետության հրապարակում, ձյուն՝ Արագած լեռան լանջերց, ազգային պարեր՝ փողոցում։

Ձյուն՝ Արագած լեռան լանջերց

Ահա, թե ինչպես հայերը նշեցին հաղթանակը։ Բոլորը ժպտում էին, գրկում միմյանց ու շնորհավորում։ Եվ մարդիկ, ովքեր մինչ այդ հավատում էին այն կարծրատիպին, որ հայերը չեն ժպտում, զարմացել էին՝ ամենուր այդքան ուրախ հայի տեսնելով։ Այդ օրը բոլորն էին փոխվել։ Առաջին հաղթանակն ապրիլի 23-ին էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, երկրորդը՝ մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց։

Հայկական թավշյա հեղափոխությունը

Իսկ գիտե՞ք՝ որն է ամենակարևորը․ հեղափոխությունից հետո հայ ազգի մտածելակերպը միանգամից փոխվեց։ Այսօր մենք այլ կերպ ենք մտածում, ոչ մեկի մտքով չի անցնում լքել երկիրը, մարդիկ միայն հետ են վերադառնում հայրենիք։

Եթե հեղափոխության ընթացքում որոշ մարդիկ կարծում էին, որ ճանապարհները փակելով հայերը կոպտություն և անտաշություն էին ցուցաբերում, ապա ոչ բռնի հեղափոխությունը փոխեց նրանց կարծիքը։ Այս հեղափոխության նպատակը խաղաղության ու հավասարության հաստատումն էր, իսկ հայ ժողովուրդը հասավ այդ նպատակին։

Ձեզ կհետաքրքրի նաև