Տավուշի մարզ

Tavush
Tavush

Area: 2,704 km2

Population: 128,609 (2011)


Տավուշի մարզը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Այն սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին: Մարզի կլիման մեղմ է և խոնավ: Տավուշի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով:

Մարզի վարչական կենտրոնը Իջևանն է, մյուս մեծ քաղաքները՝ Դիլիջանը, Բերդը, Նոյեմբերյանը և Այրումը: Իջևանը շրջապատված է անտառածածկ լեռներով: Քաղաքը հայտնի է իր ձեռագործ գորգերով, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում: Եթե ​​գինու սիրահար եք, այստեղ կարող եք գտնել Հայաստանի գինիների ամենամեծ տեսականին: Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջատար գործարաններից է։

Տավուշի մարզի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով: Այն հիանալի վայր է, մանավանդ աշնանը, երբ ծառերը փոխում են իրենց գույնը` ստեղծելով հեքիաթային տեսարան: Մարդիկ համեմատում են այս աշնանային պատկերը գունագեղ գորգի հետ:

Այս շրջանը հայտնի է իր առողջարաններով և հիանալի վայր է պասիվ հանգստի սիրահարների համար: Տավուշի ամենահայտնի և գեղեցիկ վայրերից մեկը Պարզ լիճն է՝ հիանալի գողտրիկ լիճ անտառի սրտում, որն արտացոլում է երկինքն ու փարթամ ծառերը:

Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանը, թերևս, Տավուշի մարզի ամենագեղեցիկ քաղաքն է: Այն Հայաստանի խոշոր առողջարանային քաղաքներից է: Դիլիջանի ազգային պարկը հայտնի է անտառային լանդշաֆտով, հարուստ բուսական և կենդանական աշխարհով, հանքային ջրերի աղբյուրներով, բնական և մշակութային հուշարձաններով:

Դիլիջան ազգային պարկի հարևանությամբ տեղակայված են Հաղարծինի վանական համալիրը (10-13-րդ դարեր) և Գոշավանքը (12-13-րդ դարեր):

Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցու նախկին անունը Նոր Գետիկ էր, սակայն Մխիթար Գոշի մահից հետո եկեղեցին վերանվանվել է Գոշավանք՝ ի պատիվ նշանավոր հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ Մխիթար Գոշի: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական, կրթական և մշակութային կենտրոն էր, որտեղ Գոշն ապրել և աշխատել է շուրջ 25 տարի:

Համալիրը ներառում է երկու եկեղեցիներ, գավիթ, երկհարկանի գրատուն-զանգակատուն և բազմաթիվ խաչքարեր: Վանական համալիրի մոտակայքում գտնվում է Սուրբ Գևորգ կոչվող փոքր գմբեթավոր եկեղեցին: Վանքն ունեցել է դպրոց և գրադարան, որտեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր: Դպրոցում դասավանդվել է հայերեն, լատիներեն, հունարեն, քերականություն, փիլիսոփայություն, երաժշտություն, նկարչություն և այլ առարկաներ:

Մակարավանք

Մակարավանքը ևս մեկ տեսարժան վայր է Տավուշի մարզում, որը կառուցվել է 13-րդ դարում: Համալիրի գլխավոր եկեղեցին (1205) ունի լայն, լուսավոր և տպավորիչ կառուցվածք: Ներքին պատերի յուրօրինակ քանդակները համարվում են հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներ: Սուրբ Աստվածածինը վանքի ամենահին եկեղեցին է, որը կառուցվել է 1198 թ.-ին: Վանքի հյուսիսային մասում կա նաև 10-րդ դարի մի փոքրիկ մատուռ: 

Լաստիվերի քարանձավը

Տավուշի մեկ այլ գեղատեսիլ վայրերից է Լաստիվերը՝ հոյակապ մի վայր, Տավուշի մարզի հեքիաթային բնությունը վայելելու համար: Լաստիվերը կատարյալ է նաև էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար: Այստեղ տանող արահետը սկսվում է Ենոքավան գյուղից: Մոտ մեկ ժամ է հարկավոր դժվարանցանելի ճանապարհով այստեղ հասնելու համար, սակայն հրաշալի տեսարանները, որ կբացվեն ձեր արջև արժեն դրան։

Վայրն ուղղակի հեքիաթային է՝ փայտե տաղավարներով, քոթեջներով, ծառերի վրա կառուցված տնակներով և մեծ խարույկատեղիով: Փայտե կառույցներից ոչ շատ հեռու, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Լաստիվերի ջրվեժը։ Եվ իհարկե, Լաստիվերի քարանձավն ինքնին աննկարագրելի հետաքրքիր և խորհրդավոր վայր է՝ այցելելու և բացահայտելու համար:

Տավուշի մարզի կլիման

Տավուշը կոչվում է «անտառների շրջան»: Այստեղ կլիման մեղմ է և խոնավ:

Տավուշի մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի հաշվեհամարի Տավուշի մարզում բնակվում է 128 609 մարդ: XVIII դարի սկզբին Արցախից զգալի թվով մարդիկ տեղափոխվել են Տավուշ:

Իջևան

Ijevan

Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին:

Քաղաքի անվանումը նշանակում է «հյուրանոց», քանի որ ներկայիս քաղաքի տեղում հնում եղել են շատ իջևանատներ, որոնք սպասարկել են այստեղով անցնող միջազգային առևտրական ճանապարհը։ 

Ասում են, որ Արտավազդ I-ին արքան կառուցելով Իջևանը, Հայաստանի տարբեր մասերից այստեղ է բերել հազարավոր գեղեցիկ աղջիկներ և տղաներ, որպեսզի նրանք ամուսնանան և գեղեցիկ երեխաներ ունենան։ Իջևանցիներն ասում են, որ իրենք քաղաքի այդ առաջին գեղեցիկ բնակիչների ժառանգներն են։ 

Իջևանի տեսարժան վայրերը

Իջևանն ունի գեղեցիկ բուսաբանական այգի, որը հիմնվել է 1962 թվականին։ Այգու բույսերի հավաքածուն ներառում է շուրջ 625 տեսակ բույսեր։ Այգին հրաշալի վայր է բնության գրկում զբոսնելու և ժամանակ անցկացնելու համար։ Քաղաքի կենտրոնում կա մի գողտրիկ այգի և լիճ, որը կոչվում է «Սպիտակ ջուր»։ Այստեղ սիրում են հավաքվել տեղի երիտասարդները։ 

Իջևանից ոչ հեռու՝ Աջաջուր կոչվող գյուղի մոտ գտնվում է 10-րդ դարի հայտնի Մակարավանք վանական համալիրը։ Վանքը տեղակայված է Տավուշի գեղատեսիլ անտառների գրկում։ Այս վայրը շատ է սիրված է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների կողմից։ Իջևանի մոտակայքում գտնվող մեկ այլ սիրված վայր է Կիրանց վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում։ 

Իջևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ենոքավան գյուղը, որը հայտնի է իր «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ով։ Այս զվարճանքների այգին առաջարկում է շուրջ 8 էքստրեմալ ծառայություն և հանդիսանում է տարածաշրջանում էքստրեմալ սպորտով զբաղվելու համար նախատեսված եզակի գոտի։

Այգու ծառայությունների շարքում ամենամեծ հետաքրքրությունը վայելում է զիփլայնը, որն ունի 200-300 մ բարջրության վրա գտնվող 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ երկարությամբ։ 

Ենոքավանի՝ անտառում գտնվող «Ապագա» ռեզորթը ողջունում է իր հյուրերին և առաջարկում լիարժեք հանգիստ բնության գրկում։ Այնպես որ, եթե սիրում եք էքստրեմալ սպորտաձևեր և հանգիստ բնության գրկում, ապա այս վայրը հենց ձեզ համար է։ 

Իջևանը հայտնի է նաև իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Քաղաքը հայտնի է նաև իր գինու գործարանով, որը գինու և կոնյակի արտադրության Հայաստանի առաջատար ձեռնարկություններից է։ Այսպիսով, Իջևանում կարող եք դիտել գորգագործության գործընթացը և համտեսել իսկական հայկական գինիները։


City/town


Sights

Մակարավանք

Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է: 

Read More