Area: 11,458 km2
Population: 150,932 (2015)
Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է, որը սահմանակից է Հայաստանին, Իրանին և Ադրբեջանին: Արցախը համարվում է հայկական երկրորդ հանրապետությունը: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է՝ hանրապետության ամենամեծ քաղաքը, նրա մշակութային, կրթական և տնտեսական կենտրոնը:
Ստեփանակերտը գտնվում է Արցախի լեռների արևելյան ստորոտին, Վարարակ գետի ձախ ափին: Ի սկզբանե մայրաքաղաքը կոչվել է Վարարակ գետի անունով, սակայն հետագայում վերանվանվել է Ստեփանակերտ՝ բոլշևիկյան քաղաքական գործիչ և հեղափոխական Ստեփան Շահումյանի պատվին: Ստեփանակերտը ժամանակակից քաղաք է՝ լայն և մաքուր փողոցներով, նորակառույց շենքերով և գողտրիկ անկյուններով:
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, շատերին հայտնի որպես «Պապիկ-տատիկ», գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից հյուսիս: Հուշարձանը տեղադրվել է 1967-ին, կառուցված է տուֆից: Այն ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների։ Հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է: «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերված է Լեռնային Ղարաբաղի զինանշանի վրա:
Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում: Եկեղեցին հիմնադրվել և կառուցվել է 2005-2007 թթ․: Հիմնադիրը ամերիկահայ Ներսես Եփրեմյանն է, որը կառուցել է եկեղեցին վաղամեռիկ որդու՝ Հակոբ Եփրեմյանի հիշատակին։
Հերոսական Շուշի քաղաքը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»: Այստեղ են գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և հանրահայտ Սբ. Ամենափրկիչ մայր տաճարը:
Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, կառուցվել է 1868-1887 թվականներին: Մայր տաճարը համարվում է Արցախում երկրորդ կարևորագույն կրոնական կենտրոնը: Եկեղեցին կառուցվել է տեղի բնակիչների կողմից։ Ճարտարապետը Սիմոն Տեր-Հակոբյանն է: Այն օծվել է 1888 թ.-ին: Տաճարը բաղկացած է եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858):
Գանձասարի վանական համալիրը գտնվում է Վանք քաղաքում: Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում: Եկեղեցին կոչվել է վանքի դիմաց գտնվող լեռան անունով, որը հայտնի է իր արծաթի և այլ մետաղների հանքերով:
Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գավիթը, բնակելի խցերը, սեղանատունը (1689 թ.) և դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.): Վանքի հարավային մասում հին գերեզմանատուն է:
Ըստ Անանիա Մոկացու, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին՝ Հասան-Ջալալ իշխանի կողմից: Եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ եկեղեցու տակ են ամփոփված Հովհաննես Մկրտիչի մասունքները:
Դադիվանքը Արցախի գեղեցիկ եկեղեցիներից մեկն է, որը կառուցվել է 9-13-րդ դարերում: Եկեղեցին կոչվել է նաև Խութավանք, քանի որ այն կառուցվել է բլրի վրա (խութ՝ բլուր): Վանքը հիմնել է Սուրբ Դադին` Թադեոս առաքյալի հետևորդներից մեկը, ով եկել էր Հայաստան քրիտոնեությունը տարածելու: Սուրբ Դադիի մասունքները հայտնաբերվել են հիմնական եկեղեցու խորանի ներքո:
Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է միայն մոտ երկու տասնամյակ հետո:
Բարձր լեռներով, խիտ անտառներով և կիրճերով շրջապատված այս հիանալի վայրը տարածաշրջանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից մեկն է:
Արցախն ունի շատ բարդ լեռնային տարածք: Կլիման մեղմ է և խոնավ: Միջին տարեկան ջերմաստիճանը +10,5° C է: Ամենաշոգը հուլիս և օգոստոս ամիսներն են (+ 21,5 ° C): Ամենացուրտը՝ հունվար-փետրվարը (0°C):
Երկրի 36% -ը ծածկված է անտառներով՝ ավելի քան 2000 տեսակ բույսերով: Արցախի Հանրապետությունը առանձնանում է իր հարուստ բնությամբ և պատմամշակութային կոթողներող։
2015 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Արցախում ապրում է 150 932 մարդ, որոնց 99 տոկոսից ավելին հայեր են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, հույներ, ուկրաինացիներ և մոտ 0,1% այլ ազգությունների ներկայացուցիչներ:
Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է, ինչպես նաև Ղարաբաղի մշակութային, վարչական և տնտեսական կենտրոնը: Այն գտնվում է Արցախի սարահարթում, անմիջապես Արցախի Հանրապետության կենտրոնում։ Բարձրությունը ծովի մակարդակից 813 մ է։ Ստեփանակերտի բնակչությունը կազմում է մոտ 54000 մարդ:
1992-ին քաղաքը վերանվանվել է Ստեփանակերտ՝ ռուս բոլշևիկյան հեղափոխական Ստեփան Շահումյանի պատվին: Մինչ այդ քաղաքը կոչվում էր Վարարակն գետի անունով, որի ափին այն տեղակայված է: Բնակավայրը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին: Քաղաքի առաջին հատակագիծը նախագծել է հայ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Արցախի և Ստեփանակերտի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը «Մե՛նք ենք մեր սարերը» կամ «Տատիկ և Պապիկ» կոչվող հուշարձանն է (1967): Դա մի մեծ և յուրահատուկ արձան է, որը խորհրդանշում է տեղի բնակիչների ուժն ու կապը հայրենի հողին՝ համեմատելով նրանց Արցախի լեռների հետ:
Ստեփանակերտի հետաքրքիր մշակութային կենտրոններից է Արցախի պետական թանգարանը, որտեղ պահվում են հնագույն արտեֆակտների և քրիստոնեական ձեռագրերի կարևոր հավաքածուներ:
Կարող եք նաև այցելել Ստեփանակերտի ազգային պատկերասրահ, Արցախի պատմության թանգարան, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրային գրադարան (1924), ինչպես նաև 2002 թ. բացված Նահատակված ազատամարտիկների հուշահամալիր։
Եթե սիրում եք թատրոն, այցելեք նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոն։ Այն հիմնադրվել է 1932 թվականին՝ քանդված Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում:
Արցախի մայրաքաղաքում բազմաթիվ մշակութային և երիտասարդական կենտրոններ վերաբացվել են Հայաստանի անկախացումից հետո։ Քաղաքի մշակութային պալատը կրում է աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրի անունը:
Մինչև 2019 թվականը Ստեփանակերտի միակ եկեղեցին Սուրբ Հակոբն էր, որը գտնվում է քաղաքի Հեքիմյան թաղամասում: Այն հիմնադրվել և կառուցվել է 2005-2007թթ․-ին: Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնադիրը ամերիկահայ Ներսես Եփրեմյանն էր: Եկեղեցին անվանվել է Ներսեսի վաղամեռիկ որդու՝ Հակոբ Եփրեմյանի հիշատակին:
2019 թվականին ավարտվեց Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցումը և այն պաշտոնապես օծվեց: Եկեղեցու կառուցումը տևել է 12 տարի: Տաճարի ճարտարապետությունը շատ տպավորիչ է և շատ առումներով նման է հին Զվարթնոցի տաճարին: Վերջապես, քրիստոնյա Արցախի մայրաքաղաքն ունեցավ իր համար շատ մեծ նշանակություն ունեցող հոգևոր կենտրոն։
Գանձասարի վանքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վանք քաղաքում: Այն կառուցվել է 10-13-րդ դարերում: Եկեղեցին կոչվել է վանքի դիմաց գտնվող սարի անունով, որը հայտնի է իր արծաթի և այլ մետաղների հանքերով:
Read More