Տափի ամրոց

Տափի ամրոց

Տափի բերդը, որը հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անվամբ, գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին։ Ամրոցը թվագրվում է X–XIII դարերով։

Ամրոցի կազմում հաշվառված են նաև XII–XIII դարերի մարդու սխեմատիկ պատկերով տապանաքար և XV–XVI դարերի Թաթևոսի տապանաքարը։

Տափի բերդը վերականգնվել է 2008–2009 թվականներին՝ եկեղեցու հետ միասին։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ այստեղ ստեղծվել է «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց՝ 1.4985 հա տարածքով։


Քարտեզ