Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանքը Հայաստանի միջնադարյան հայտնի մշակութային և հոգևոր կոթողներից է։ Վանքը կառուցվել է 7-8-րդ դարերում և մինչ օրս պահպանել է իր պատմական ու խորհրդավոր մթնոլորտը։
Վանքի համալիրի փոքր հատվածը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 13-րդ դարում։ Հառիճավանքի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը գմբեթի վերևի հատվածում երևացող սև քարերի շարքն է։ Ըստ լեգենդի՝ եկեղեցու կառուցման ընթացքում եղբայրներից կրտսերը՝ Իվանեն, մահացել է, և ավագ եղբայրը այդ հատվածը սև քարերով շարել է՝ որպես սգո խորհրդանիշ։
Հառիճավանքի հետ կապված բազմաթիվ ավանդություններ կան։ Ըստ զրույցների՝ վանքի գետնի տակով անցնող թունելը հասնում է մինչև Անի։ Մեկ այլ լեգենդ պատմում է, որ Սելջուկների հարձակման ժամանակ գյուղի կանայք և երեխաները թաքնվել են վանքում և «անհետացել»։ Ըստ պատմության՝ նրանք եկեղեցու թունելով հեռացել են դեպի Անի՝ այդպես փրկվելով հարձակումից։
Վանքի մոտակայքում գտնվում է նաև փոքրիկ մատուռ, որի հետ կապված ևս մեկ հետաքրքիր ավանդություն կա։ Ասում են, որ Սելջուկների արշավանքի ժամանակ Իշխանաց օրիորդը թաքնվել է մատուռում և աղոթել։ Այդ պահին ժայռը պոկվել ու հետ է գնացել՝ փրկելով օրիորդին։ Իսկ եկեղեցու հետևի հատվածում պահպանվել է ժամացույց, որը, ըստ պատմության, ճշգրիտ ցույց է տալիս ժամը։