Արշակունյաց թագավորական դամբարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ Ապարան–Աշտարակ ճանապարհի մոտակայքում։ Այն հայտնի է նաև որպես Աղձքի արքայական դամբարան։
Ըստ պատմիչ Փավստոս Բուզանդի՝ պարսից արքա Շապուհ Բ-ը փորձել է Պարսկաստան տանել հայ արքաների աճյունները, որից հետո Վասակ Մամիկոնյանը վերադարձրել է դրանք հայրենիք։ Այդպես՝ արքաների մասունքները վերաթաղվել են Աղձքում, որտեղ էլ կառուցվել է դամբարանը։
Տարածքում առաջին անգամ պեղումներ իրականացվել են 1973 թվականին։ Մուտքերի վրա կարող եք տեսնել թռչնաքանդակներ, առասպելական կերպաներ, խոյերի և այլ կենդանիների քանդակներ։