Հաղթանակի պողոտա 47, Գյումրի
+0312 53600
11:00 - 17:00
Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանը կամ Ձիթողցյանների անվան ազգային ճարտարապետության թանգարանը Գյումրիի ամենահիասքանչ և ամենաշատ այցելվող թանգարանն է: Ժամանակին դա հայտնի Ձիթողցյաններ ընտանիքի տունն էր, որը կառուցվել էր 4 եղբայրների կողմից 1872 թ։ Այս շինությունը կառուցվել է կարմիր տուֆից, որն առանձնահատուկ տեսք է հաղորդում նրան:
Այստեղ ներկայացված է Գյումրու հասարակական կյանքը 19-րդ դարից սկսած մինչև 1920-ականները: Այն նաև ներկայացնում է քաղաքի մշակութային, ճարտարապետական և կրոնական ասպեկտները և, իհարկե, քաղաքի “հպարտ” պատմությունը: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ շենքի ներսը զարդարված է հայկական ավանդական գորգերով և այլ դեկորներով:
Ձիթողցոնց տուն-թանգարանը բաժանված է երկու մասի. առաջինում կարող եք տեսնել գյումրեցի հայտնի գործիչների, ինչպես նաև այնպիսի հայտնի մարդկանց նկարներ, ինչպիսիք են Մարգարեթ Թետչերը, Ռոնալդ Ռեյգանը և Ժակ Կուստոն: Այստեղ կարելի է տեսնել նաև Ձիթողցյանների կահույքը, որը նույնությամբ բնօրինակի նման է: Ամենահետաքրքիրն այն դաշնամուրն է, որը բերվել է Իտալիայից և կահույքի այլ մասեր Եվրոպայից: Այդ մասում դուք կտեսնեք տեղացի նկարիչների ժամանակակից գործեր, ձեռագործ գորգեր ու կարպետներ:
Երկրորդ մասում կտեսնեք Գյումրիի հին նկարները և Ալեքսանդրապոլի հին քարտեզը: Այս սենյակն առանձնահատուկ է տարբեր բանալիների հավաքածուով:
Թանգարանը բաց է.
Երեքշաբթիից Շաբաթ 10: 00-17: 00
Թանգարանը փակ է.
Երկուշաբթի,
Ազգային տոներին և հիշատակի օրերին
Մուտքը՝ 1000 դրամ: