Ապակեբլուրը ՀՀ անվանակոչված աշխարհագրական օբյեկտների պաշտոնական ցանկում այն գրանցված է որպես Գետազատ համայնքի բլուր։
«Դվինի բուրգ» անվանումը շրջանառության մեջ է մտել ավելի ուշ և կապված է հետազոտող Վազգեն Գևորգյանի առաջ քաշած վարկածի հետ։ Նա բլուրը համարել է արհեստական բրգաձև կառույց՝ կառուցված մայաների բուրգերի նման և առաջարկել տարբեր գործառութային մեկնաբանություններ։ Սակայն այդ տեսակետը հնագիտական պեղումներով կամ ակադեմիական հրապարակմամբ հաստատված չեն։
Հնագետ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գնահատմամբ՝ Ապակեբլուրը բնական գոյացություն է, ոչ թե մարդու կառուցած բուրգ։ Նրա խոսքով՝ բլրի գագաթին պահպանված կառույցը հավանաբար XIII դարի վերջի կամ XIV դարի սկզբի մահմեդական դամբարան է։