Արմավիր

Armavir
Armavir

Area: 1,242 km2

Population: 265,770


Արմավիրի մարզի տարածքը ձգվում է Արագած և Արարատ լեռների միջև և գրավում է Արարատյան դաշտի մի մասը, որը հայկական լեռնաշխարհի 40 հովիտներից ամենամեծ ու բերրի դաշտն է: Արմավիրը Հայաստանի ամենափոքր, սակայն, միևնույն ժամանակ, առավել խիտ բնակեցված մարզն է: Մարզի վարչական կենտրոնը Արմավիր քաղաքն է:

Արմավիրի տեսարժան վայրերը

Արմավիրի շրջանի ամենանշանակալից վայրն ու պարծանքը Սուրբ Էջմիածնի մայր տաճարն է՝ Հայ առաքելական եկեղեցու կրոնական և հոգևոր կենտրոնը: Վանքը կառուցվել է 301-303 թվականներին՝ Տրդատ III թագավորի և Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր և առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից: Այստեղ կարող եք այցելել Էջմիածնի վանական համալիրը, որը հայության գլխավոր ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը։

Ըստ լեգենդի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մարգարեական երազ է տեսնում, որում Հիսուս Քրիստոսը իջնում է երկնքից և իր ոսկե գավազանով ցույց տալիս վայրը, որտեղ պետք է եկեղեցի կառուցվեր: Գրիգոր Լուսավորիչը պատմում է արքային մարգարեության մասին և 301 թ. Տրդատ III-ի կարգադրությամբ հիմնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (գրաբարից թարմանաբար «իջավ Միածինը»): 

Եկեղեցին աշխարհի ամենահներից մեկն է: 1945 թվականին քաղաքը նույնպես վերանվանվել է եկեղեցու անունով՝ Էջմիածին:

Հետագա դարերում հայերը շարունակեցին ստեղծել նոր կրոնական կառույցներ և վանքեր: Այս տարածքում են գտնվում նաև Սուրբ Հռիփսիմե (618թ.), Սուրբ Գայանե (630թ.) և 1634 թվականին կառուցված Սուրբ Շողակաթ եկեղեցիները: Վանքերը կոչվել են երեք կույսերի անունով, ովքեր եկել էին Հայաստան՝ քրիստոնեություն քարոզելու: 

Հեթանոս թագավոր Տրդատ III-ը սիրահարվում է բացառիկ գեղեցկության տեր կույս Հռիփսիմեին, սակայն Հռիփսիմեն մերժում է արքային: Տրդատը հրամայում է հետապնդել և սպանել նրան և մյուս կույսերին: Հռիփսիմեն նահատակվում է, իսկ թագավորը որոշ ժամանակ անց ծանր հիվանդանում: Գրիգոր Լուսավորիչը հրաշքով բուժում է արքային, և Տրդատ III-ը ապաշխարում և քրիստոնեություն է ընդունում:

1992 թվականին քաղաքը պաշտոնապես վերականգնել է իր հին «Վաղարշապատ» անվանումը, սակայն մեծամասնությունն ավելի շատ օգտագործում է Էջմիածին անունը: 2000-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Սուրբ Էջմիածնում գործում է նաև ընդարձակ թանգարան, որտեղ պահպանվում են այնպիսի առանձնահատուկ մասունքներ, ինչպիսիք են Սուրբ Գեղարդը, որով խոցել են Քրիստոսին, Հիսուս Քրիստոսի սուրբ Խաչափայտի մասունքները և Նոյյան տապանի մասունքը: 

Արմավիրի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հետաքրքիր պատմական վայրերից են Ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Պատմական Արմավիր քաղաքը տեղակայված է եղել Արաքս գետի նախկին հունի ձախ ափին և դարեր շարունակ հանդիսացել է խոշոր տնտեսական և մշակութային կենտրոն:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից ոչ շատ հեռու են գտնվում մեկ այլ նշանակալի քաղաքի` Երվանդաշատի ավերակները, որը Երվանդունիների տոհմի վերջին մայրաքաղաքն էր: Արմավիրի մերձակայքում հայտնաբերվել են նաև հելլենիստական ​​դարաշրջանի հունական արձանագրություններ պարունակող երկու սալաքարեր, որոնք պարունակում են պատմական և գրական տեքստեր:

Մեծամորի ամրոցի ավերակները նույնպես գտնվում են Արմավիրի մարզում: Այս տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 22,000 հնագիտական նմուշներ:

Տեղանքը ժամանակին հարուստ է եղել ճարտարապետական ​​շինություններով: Հին ժամանակներից պահպանվել են Կիկլոպյան ամրոցների ավերակներ, գերեզմանոցներ և պալատական ​​կառույցներ: Զվարթնոց տաճարի շրջակայքում և Էջմիածնում հայտնաբերվել են ուրարտական ​​շրջանի նետեր և հեթանոսական խորանի հնագույն օջախի մնացորդներ: Շրջանի ներկայիս վարչական կենտրոնից ոչ հեռու պատմական Արմավիր քաղաքի ավերակներն են: 

Արմավիրի մարզի բնակչությունը

2011 թվականի պաշտոնական մարդահամարի համաձայն, Արմավիրի բնակչությունը կազմում է 265.770 մարդ: Բացի հայերից, այստեղ ապրում են նաև եզդիներ, ռուսներ և քրդեր:

Արմավիր

Արմավիրը շրջանի մարզկենտրոնն է: Այն տեղակայված է Արարատյան դաշտում և սահմանակից է Թուրքիային: Քաղաքը հայտնի է եղել նաև Սարդարապատ և Հոկտեմբերյան անուններով: Արմավիրը համարվում է Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը: Այստեղ են գտնվում հայկական գինու և կոնյակի հանրաճանաչ գործարանները:

Արմավիրում նախ և առաջ կարող եք այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ նվիրված 1918 թվականի թուրքերի դեմ մղած հերոսամարտին: Այնուհետև, դուք կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնական պուրակում: Այստեղ է գտնվում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: 

Քաղաքում գործում է կենդանաբանական և բուսաբանական այգի, շատ են նաև սրճարանները, ռեստորանները և պանդոկները, որտեղ կարող եք անցկացնել ձեր ժամանակը և փորձել հայկական ավանդական ուտեստներ:

Ներկայիս Արմավիր քաղաքի տարածքը շրջապատված է բազմաթիվ պատմական բնակավայրերի ավերակներով, մասնավորապես Մեծամոր ամրոցի, հին Արմավիր և Արգիշտիխինլի քաղաքների, ինչպես նաև այլ բնակավայրերի ավերակներով:

Արմավիր

Armavir

Արմավիր քաղաքը Արմավիրի շրջանի մարզկենտրոնն է: Այն տեղակայված է Արարատյան դաշտում և սահմանակից է Թուրքիային: Քաղաքը հայտնի է եղել նաև Սարդարապատ և Հոկտեմբերյան անուններով:

Արմավիրը համարվում է Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը: Այստեղ են գտնվում հայկական գինու և կոնյակի հանրաճանաչ գործարանները:

Արմավիրում նախ և առաջ կարող եք այցելել Սարդարապատի հուշահամալիրը, որը նվիրված է 1918 թվականի թուրքերի դեմ մղված հերոսամարտին: Այնուհետև, դուք կարող եք զբոսնել քաղաքի կենտրոնական պուրակում: Այստեղ է գտնվում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: 

Քաղաքում գործում է կենդանաբանական և բուսաբանական այգի, շատ են նաև սրճարանները, ռեստորանները և պանդոկները, որտեղ կարող եք անցկացնել ձեր ժամանակը և փորձել հայկական ավանդական ուտեստներ:

Այսպիսով, ժամանակակից Արմավիրը փոքր քաղաք է հարուստ պատմական անցյալով: Այստեղ գործում է մշակույթի տուն, որը քաղաքում հայտնի է «Կարմիր ակումբ» անունով: Այստեղ են տեղակայված երաժշտության և արվեստի դպրոցը, ինչպես նաև Արմավիրի դրամատիկական թատրոնը:


City/town


Sights

Էջմիածին

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Վանական համալիրը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:

Read More