Հայկական կոնյակ

Հայկական կոնյակ

September 07, 2017

Հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում: Այն անցել է երկար և հետաքրքիր ճանապարհ և մեկընդմիշտ գրավել ազնիվ խմիչքի գնահատողների սիրտը: 

Եթե սկսենք ամենասկզբից, երբ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկեց Արարատ լեջան ստորոտին, ապա հայկական կոնյակի ստեղծման պատմությունը հազարամյակների վաղեմություն ունի: 

Համաձայն որոշ աղբյուրների, հեթանոսական ժամանակաշրջանում հայերը հազարավոր բույսերից քաղցրաբույր մեռոն էին ստանում: Հետագայում, Տրդատ Ա թագավորի գինեգործ Պարգևին հաջողվում է մեռոնից սպիրտ թորել:

Հռոմեացի պատմաբանները գրում են, որ երբ Տրդատը Հռոմում այցելում է կայսեր Ներոնին, նրան Հայաստանից բերված մեռոն է հյուրասիրում: Խմիչքը հիացնում և երջանկացնում է կայսրին: 

Հայկական կոնյակի պատմությունը

Հայկական կոնյակի պատմությունը սկսվել է 1887-ից, երբ հայտնի հայ առևտրական Ներսես Թաիրյանը Երևանում հիմնադրում է գինու և կոնյակի առաջին գործարանը: Որոշ ժամանակ անց գործարանը գնում է ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Վերջինս օժտված էր բացառիկ ձեռնարկատիրական ունակություններով և հնարամտությամբ:  

Նրան հաջողվում է կարճ ժամանակում ներկայացնել հայկական կոնյակը եվրոպական շուկայում, «կոնյակ» բառի կիրառման իրավունք ստանալ, և ռուսական ցարի արքունական մատակարարը դառնալ:

 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: 

1942թ-ին ստեղծվում է յուրահատուկ 50 աստիճանի թնդության «Դվին» կոնյակը, որն առաջին անգամ ներկայացվել է Թեհրանի համաժողովում 1943թ-ին։ Այն նվիրել են Ուինսթոն Չերչիլին։ Երբ բրիտանացի վարչապետը փորձել է խմիչքը, հայտարարել է, որ այլևս ուրիշ կոնյակ չի խմի։

Տարիներ անց, երբ Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանեց. «Երբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ»:

1998 թվականից լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դադարեց լինել պետական սեփականություն և դարձավ «Pernod Ricard» ֆրանսիական ընկերության խմբի անդամ: Հայկական արտադրողը կորցրեց կոնյակի շշերի վրա «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը:

Հայկական կոնյակ «Արարատ»

Արարատ կոնյակը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար կոնյակներից մեկը: Այս կոնյակի շռայլ համը պարզապես անհնար է մոռանալ: 

Երևանի կոնյակի գործարանի թանգարանում կարող եք ծանոթանալ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին եւ համտեսել "ԱՐԱՐԱՏ" կոնյակների անկրկնելի համն ու բույրը: 

Հայկական կոնյակի գործարաններ

Պռոշյանի կոնյակի գործարան

Կոնյակի արտադրության հայկական հայտնի գործարաններից մեկը «Պռոշյանի կոնյակի գործարանն» է, որը հիմնադրվել է 1987 թվականին Երևանում: Գործարանը ունի բարձր զարգացած տեխնոլոգիա և գինեգործական ավանդույթներ: Լավ ​​մասնագետների, բարձրորակ բնական հումքի և զարգացած տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը հասել է միջազգային ճանաչման: Գործարանի ամենահայտնի կոնյակն է «Չարենց»-ը (30 տարի), ինչպես նաև «Շիրազ», «Մանե» և այլ տեսակներ:

«Նոյ» կոնյակի-գինու գործարան

«Նոյ» կոնյակի գործարանը տեղակայված է Հրազդանի կիրճի մոտ՝ Երևանի բերդի տարածքում: Այն գրավում է մեծ տարածք և բաժանվում է մի քանի մասի՝ ներքին բակ, թանգարան, գինու նկուղ, համտեսման սենյակներ և պահեստ:

Ցանկացողները կարող են էքսկուրսիա պատվիրել և ծանոթանալ գործարանի և արտադրանքի պատմությանը, համտեսել ներկայացված կոնյակները և գնել դրանք խանութից: Ի դեպ, Նոյը համարվում է Հայաստանում միակ գործարանը, որն արտադրում է ոչ միայն ավանդական կոնյակ:

Արարատ կոնյակի գործարան

Լեգենդար Արարատ կոնյակի գործարանը գտնվում է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճի հարևանությամբ: Այստեղ գործում է թանգարան, որտեղ կարող եք բացահայտել Արարատ կոնյակի գաղտնիքը և ծանոթանալ գործարանի պատմությանը: 

 

Ձեզ կհետաքրքրի նաև