Արագածոտնի մարզ

Aragatsotn
Aragatsotn

Area: 5455 km2

Population: 200 125 (2013)


Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ

Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ​​ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։ 

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի կլիման

Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Արագածոտնի մարզի բնակչությունն ու էթնիկ խմբերը

Ըստ պաշտոնական մարդահամարի, Արագածոտնի բնակչությունը կազմում է 132.925 մարդ: Բացի հայերից, այնտեղ բնակվում են նաև եզդիներ և քրդեր:

Աշտարակ

Ashtarak

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Քաղաքային շուկան գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Այստեղ կարող եք հետևել ավանդական լավաշի պատրաստման գործընթացին: Կամրջի տակ բազմաթիվ ռեստորաններ, առողջարաններ և լողավազաններ են, որտեղ կարելի է հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել:

Եթե ​​լինեք Աշտարակում, այցելեք Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը, ապա կանգ առեք պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Թոնրատան» մոտ և վայելեք իսկական հայկական լավաշ: Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում: Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։

Նախքան քաղաքից մեկնելը կարող եք նաև այցելել “Այրուձի” ձիարշավարանը՝ ձի քշելու կամ պարզապես կենդանիների հետ շփվելու համար։ Հավատացեք, այս վայրն իսկապես անմոռանալի է։


City/town


Sights

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսվան գյուղի արևելյան մասում: Եկեղեցին տեղակայված է Քասախ գետի աջ ափին՝ կիրճի եզրին։ Սաղմոսավանքը միջնադարի ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: 

Read More