Ապարան

Aparan

Ապարանը Արագածոտնի մարզի քաղաքներից է: Այն գտնվում է մարզկենտրոն Աշտարակից 32 կմ հյուսիս, իսկ Երևանից 50 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը տեղակայված է Քասաղ գետի ափին՝ Արագած լեռան արևելյան լանջին և Արա լեռան հյուսիսային լանջերին, գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է՝ ձյունառատ ձմեռներով և մեղմ խոնավ ամառներով:

Ապարանի անվանումը

Քաղաքի անվանումը ծագում է հայկական «Ապարանք» բառից, որ նշանակում է թագավորական պալատ: Ըստ լեգենդի քաղաքի անվանումը կապված է լուսե կանթեղի հետ, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից առաջացել է «Անպարան» անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Քաղաքը նախկինում կոչվել է Աբարան, Բաշ Ապարան և Քասաղ:

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 2-րդ դարում Պտղոմեոսի կողմից, ով բնակավայրն անվանել է Կասալա, որը Քասաղի հայկական անվանման հելլենիզացված տարբերակն է: Ժամանակին այն Հին Հայաստանի Այրարատ նահանգի Նիգ գավառի կենտրոնն էր: Քասաղը գտնվում էր Գնթունիների ազնվական ընտանիքի իշխանության նարքո: 4-րդ դարի վերջին և 5-րդ դարի սկզբին, Գնթունիների ընտանիքը հիմնել է Քասաղի բազիլիկան:

9-րդ և 10-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում քաղաքը Հայաստանի Բագրատունյաց թագավորության մասն էր կազմում: 10-րդ դարից Քասաղը վերանվանվեց Ապարան: Նոր անունը կապված էր Ապարանք գյուղի հետ, որը գտնվել է Հայաստանի Թագավորության Մոկաց նահանգում:

1914-1918 թվականներին բազմաթիվ հայ փախստականներ տեղափոխվեցին Բաշ-Ապարան արևմտյան հայկական Վան, Մուշ, Ալաշկերտ և Կարին քաղաքներից: Ընտանիքների մեծամասնությունը եկել է Արևելյան Հայաստանի Խոյ քաղաքից:

Յուրաքանչյուր հայ քաջատեղյակ է Բաշ-Ապարանի 1918 թվականի պատմական ճակատամարտի մասին: Բնակիչները քաղաքի այցելուներին հպարտությամբ են պատմում, թե ինչպես Ապարանի կամավորական ջոկատները պարտության մատնեցին ներխուժած ​​թուրքական բանակին: Այդ պահից ի վեր, ամեն տարի մայիսի 28-ին, տեղացիները մեծ շուքով նշում են հաղթանակի օրը։

Քաղաքում տեղադված է հերոսամարտին նվիրված հուշարձան, որը կարուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից 1978 թվականին։ Հուշարձանի կողքին է գտնվում հայ զորավար Դրաստամատ Կանայանի գերեզմանը։ Նրա աճյունը Հայաստան է տեղափոխվել 2000 թվականին՝ վերջնական հանգրվան գտնելու Ապարանում։

Ապարանի տեսարժան վայրերը

Ապարանի ամենահայտնի վայրը Սուրբ Խաչ բազիլիկ եկեղեցին է, որտեղ պահվում է Քրիստոսի խաչից մի կտոր։ Բնակիչները հավատում են, որ խաչի կտորը եկեղեցուն հատուկ զորություն է պարգևում։ Այս պատմական քաղաքն ունի ինչպես հին, այնպես էլ ժամանակակից շինություններ: Ապարանի թանգարանում դուք կարող եք տեսնել հայտնի ճակատամարտին վերաբերող նմուշներ և նյութեր քաղաքի մշակութային կյանքի մասին:

Ժամանց

Տեղացիները հայտնի են իրենց մեծահոգությամբ և հյուրընկալությամբ: Ապարանի ամենահայտնի վայրը «Գնթունիք» սննդի խանութն է: Այստեղ դուք կարող եք համտեսել թարմ հայկական հաց, տարբեր կարկանդակներ և այլ ավանդական ուտեստներ:

Քաղաքի մեկ այլ հետաքրքիր վայրերից է «Քարանձավ» ռեստորանը, որն առանձնահատուկ է տարածքում, քանի որ սրահներից մեկը գտնվում է քարանձավի ներսում: Ռեստորանի հարևանությամբ, գետի վրայով անցնում է «Սիրո» կամուրջը: Ասում են, որ ամուսնանալ ցանկացող զույգերը պետք է խմեն կամրջի տակով հոսող ջրից, որպեսզի նրանց ցանկությունն իրականանա: Այս հիանալի քաղաքը ողջունում է բոլորին և պարգևում հաճելի հուշեր: